Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/119

Այս էջը հաստատված է

4.Քսան ժամում այնքան աշխատեց, ինչքան մենք 5 օրում չենք կարող...

Այդ բառերը գրեթե հավասարապես (նայած որոշակի նախադասությանը) Կատարում են և չափի պարագայի, և ժամանակի պարագայի պաշտոններ: Այլ բան է, ասենք, որ նույն կառույցների մեջ քանակական թվականի փոխարեն գործածվի դասական թվականը, Այստեղ արդեն բացարձակ թվականի արտահայտած չափը «կոտրվում է», և իշխում է ժամանակակառույց բառերի իմաստը (oր, ժամ, ամիս, տարի...), հետևանքը լինում է այն, որ ընդհանուր հայտարարում գերակշռում է ժամանակի պարգայի «կշռույթը»: Օրիինակ

ա. Առաջին օրը նա իրեն շատ քաղաքավարի էր պահում:

բ. Երկրորդ ամսից վարդանը փոխվեց կատարելապես:

գ. Չորորդ շաբաթում Արտակը մեծ առաջընթաց ապրեց:

դ.Երրորդ րոպեին նա աչքերը բացեց:

ե.Մենք ապրում ենք 20-րդ դարում:

2. Հանրահայտ է, որ թվականը գործածվում է գոյականաբար: Գործիական հոլովով դրվելիս քանակական թվականը ցուցաբերում է մակբայական բնավորություն (ինչպես, օրինակ, ռուսերենում է): Իհարկե, մենք, ինչպես նկատելի է, ձևաբանական-շարահյուսական կապերը մեկնաբանելիս հասկանալի պատճառուվ չենք անդրադառնում ձևաբանական այս կամ այն իրողության գոյականաբար կիրառությանը` դա համարելով տվյալ խոսքի մասին ոչ բնորոշ հատկության դրսևորոմ: Բայց այստեղ հարկ ենք համարում նշել թվականի հատկապես գործիական հոլովի կիռարությունը, որը, ինչպես ասացինք, մակբայական բնավորության արտահայտություն է: Այս ճշմարտության օգտին է խոսում այն փաստը, որ քանակական թվականների` այլ հոլովաձևերում գոյականաբար կիրառությունը որոշակիորեն երևում է, մինչդեռ գործիականում մակբայական հատկանիշը խիստ ընդգծված է հանդես գալիս, այնպես որ, փոխանունությունն ասես վերանում է` տեղի տալով ձևաբանակաան երկվության (թվական և մակբայ): Բերենք օրինակներ`

1.Մենք երկուսով կատարեցինք այս գործը:

2.Տղաները երեքով իջան ձորը` ջրի:

3.Չորսով կարո՞ղ ենք բարձրացրեք այս հսկա գերանը: