Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/121

Այս էջը հաստատված է

հինգ շնչով, վեց հոգով և այլ կապակցություններում) թվականներն ինքնուրույն արժեքավորվում են որպես որոշիչ (ինչպես դերբայական դարձվածները վերլուծելիս):

ԴԵՐԱՆՈՒՆԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչպես հայտնի է, դերանունը ունի գոյականի, ածականի, թվականի ու մակբայի բնավորություններ, այսինխն՝ ցույց է տալիս առարկա, առարկայի հատկանիշներ ու հատկանիշի հատկանիշներ՝ չտարբերակված, ոչ կոնկրետ ու որոշակի, առանց անվանելու դրանք: Այստեղից էլ պարզ է դառնում, որ դերանունը կարող է կատարել վերոհիշյալ խոսքի մասերի պաշտոնները նախադասության մեջ (ենթակայից մինչև պարագաները):

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԵՆԹԱԿԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բնական է, որ ենթակայի պաշտոն կարող են կատարել առարկայացույց դերանունները՝ ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք (ինքները), սա դա, նա (հոգնակիները ևս), այս, այդ, այն, ով, ինչ, ամեն ոք, ամեն ինչ, յուրաքանչյուր ոք, ոչ ոք, ոչինչ:

Պարզ է, որ դերանվան համապատասխան տեսակն անցնելիս ուսուցիչը խոսում է այդ դերանունների մասին՝ նշելով նաև նրանց շարահյուսական պաշտոնները: Վերոհիշյալ դերանունների մասին խոսելիս ուսուցիչը կապ պիտի ստեղծի դրանց և գոյականների միջև այն հաշվով, որ ե գոյականները, թե այդ դերանունները առարկա են ցույց տալիս, բայց այն տարբերությամբ, որ գոյականների ցույց տված առարկաները որոշակի են (աթոռ, ուսուցիչ, ծով, աշակերտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, զգացմուն...), իսկ դերանուններինը՝ անորոշ, չտարբերակված (ով, ինչ, սա, ոչ ոք...): Հատուկ ուշադրություն պիտի դարձվի այդ և գոյականաբար գործածվող դերանունների տարբերությունների վրա՝ ընդգծելով այն ճշմարտությունը, որ ինչպես այդ դերանունները, այնպես էլ լեզվական յուրաքանչյուր միավոր, որոշյալ հոդ ստանալով, կարող են գործածվել գոյականաբար: Խնդիրն այն է, որ նշված դերանունները որպես ենթակա գործածվում են ամենից առաջ իրենց իդեալական վիճակով, հետո միայն,