Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/123

Այս էջը հաստատված է

ցանկություն է թողնում, յուրահատուկ կրկնություն առաջացնում: Այս առումով էլ ուսուցիչը պիտի նշի, որ անձնական դերանունները (որպես ենթակա) պիտի գործել ըստ հարկի, երբ հատուկ շեշտվում Է ենթական կամ այն հակադրության առումով է գործածվում: Մնացյալ դեպքերում, անձնական դերանունները անտեղի գործածելով, ստեղծվում է (Դու պատրաստվիր գործուղման, Դուք եկեք աշխատանքի ժ. 9-ին և այլն):

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Պարզ է, որ եթե դերանունը ցույց է տալիս չտարբերակված (չանվանող) առարկա, հատկանիշ և հատկանիշի հատկանիշ ուրեմն՝ կարող է կատարել նաև որոշչի, հատկացուցչի ու բացահայտչի պաշտոններ:

Դերանունը որոշիչ: Եթե որոշիչը ցույց է տալիս առարկայի հատկանիշներ (որակական, քանակական և այլն), ապա այդ պաշտոնը կարող են կատարել ամենից առաջ հատկանշացույց դերանունները՝

ա) ցուցականերից՝ այս, այդ, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ.

բ) հարցահարաբերական՝ ինչպիսի, որպիսի, որ, որքան, որչափ, որերորդ, քանի, քանիերորդ, ինչքան, ինչչափ ինչ...

գ) որոշյալ՝ բոլոր, համայն, յուրաքանչյուր, ամեն, ամեն մի, ամենայն.

դ) անորոշ՝ որևէ, որևիցե, ուրիշ, մի, ինչ-որ, ինչ-ինչ, այսինչ, այնինչ, առանձին (Առանձին մարդիկ չեն գիտակցում կարգապահության նշանակությանը),որոշ, մի քանի, մի երկու, միշարք, մի խումբ. ե) ժխտական` ոչ մի:

Դերանվան տեսակներն ուսումնասիրելիս, նրանց շարահյուսական պաշտոնները թվարկելիս (ուսուցելիս) պետք է լուրջ տեղ տալ վերոհիշյալ դերանունների թե ուղղագրական ուսուցմանը, թե նրանց որոշչական դերին: Բերելով համապատասխան նախադարություններ