Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/125

Այս էջը հաստատված է

բավարար ու հիմնավոր գիտելիքներ են ձեռք բերում այդ դասանյութերի յուրացման առումով:

Դերանունը՝ հատկացուցիչ: Գոյական անունն անցնելիս աշակերտներն արդեն իմացել են, որ նրանք սեռական հոլովով գործածվելիս կատարում են հատկացուցչի պաշտոն: Իսկ «Սեռական հոլով» դասանյութն ուսումնասիրելիս հատուկ ընդգծվել է, որ սեռականը հատկացուցչի հոլովն է: Այնպես որ, աշակերտները դեռ 5-րդ դասարանում բավարար գիտելիքներ են ստանում և սեռական հոլովի, մասամբ էլ հատկացուցչի մասին: Դերանուններն ու նրանց տեսակները ուսումնասիրելիս հարկ է քննել հետևյալ հարցերը.

ա) գոյականի և առարկայացուց դերանունների հարաբերությունը.

բ) գոյականի սեռական հոլովի և առարկայացույց դերանունների՝ նույն հոլովով դրվող զուգահեռ ձևերը.

գ) անձնական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, իրենց.

դ) ցուցական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ սրա, դրա, նրա, սրանց, դրանց, նրանց.

ե) փոխադարձ դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ միմյանց, իրար, մեկմեկու, մեկմեկի.

զ) հարցահարաբերական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ ում, երբվա.

է) անորոշ դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառը՝ ոմանց.

ը) ժխտական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառը՝ ոչ ոքի (ոչնչի ձևը գործածական չէ):

Ավելորդ ենք համարում ասել, որ (իբրև սկզբունք) մենք չենք անդրադարձել և այստեղ էլ չենք անդրադառնա համապատասխան բառերի գոյականաբար գործածության վրա՝ դա համարելով տվյալ խոսքի մասի ածանցյալ, երկրորդական, իր էությունից չբխող հատկություն: Այս մասին կխոսվի իր տեղում: Ուրեմն՝ առարկայացույց դերանունների մասին խոսելիս, համապատասխան տեսակ ուսումնասիրելիս, պարզ է, դրանք հոլովվում են հարացույցով, ապա հատուկ ընդգծվում է դերանվանական տարարմատ կազմությունը: Ուսումնասիրությունները պարզում են, որ դերանվանական