հոլովման ենթարկվող բառերը աշակերտները դժվար են հոլովում, մինչդեռ անվանական հոլովման պատկաողները (գոյականները)` հեշտ, որովհետև դժվար չէ հիշել սեռականի ցուցիչներ, այսինքն` այն հոլովիչները, որոնք հանդես են գալիս այդ հոլովով (Գևորգի գիրքը, Արուսյակի գրիչը, ծառի ճյուղը, օրվա կեսը, այգու դուռը և այլն)։
Ուսուցումը հեշտացնելու համար ուսուցիչը պիտի դիմի մեթոդական մի շատ օգտակար հնարանքի՝ սեռականի հիմնական հարցը (հարցերը) տալ՝ այդ հոլովով դրվող պաշտոնը գտնելու համար: Իսկ սեռականի հարցերն են՝ ու՞մ ինչի՞: Օրինակ՝ ում գիրքը ու ինչի ճյուղը և այլ: Կիրառելով այս հնարը՝ հեշտությամբ գտնում են համապատասխան դերանունների սեռական հոլովը: Մի ուրիշ հնար ևս. նախ գործածել գոյականի սեռականը, ապա՝ «փորձարկող» դերանուններով փոխարինել տվյալ գոյականը (ու՞մ տետրը՝ Արամի, ու՞մ տետրը՝ քո, նրանց, միմյանց տետրերը...):
Իսկ «Հատկացուցիչ» թեման ուսումնասիրելիս հարկ է կանգ առնել նախ՝ այդ պաշտոնի գոյականաբար արտահայտության վրա, ապա՝ դերանունների, նոր միայն՝ գոյականաբար գործածությունների (որովհետև հատկացուցիչը ցույց է տալիս առարկայի պատկանելությունը, սերում-ծագումը, վերաբերությունը, լայն առումով վերցրած՝ հատկացական հարաբերությունը): Դա ուսուցելու համար ուսուցիչը պիտի բերի համապատասխան նախադասություններ (օրինակներ), դիմի քարտային համակարգին կամ յուրահատուկ բնակտոր ընտրի՝ հագեցված հատկացուցիչների տարբեր արտահայտություններով: Նպատակահարմար է բերել նախ գոյականական արտահայտմամբ, ապա այն փոխարինել դերանվանականով: Այսպես.
|
Այնուհետև հարկ է հիշեցնել առարկայացույց դերանունները, պահանջել բերել դրանց սեռական հոլովաձևերը՝ դրանցով կազմելով համապատասխան նախադասություններ: Դասարանական