(Դուք ե՞ րբ եք գործուղվելու Մոսկվա:
4. Դիրեկտորը նրանց տեղափոխել է այլ դպրոց:
(Նրանք դիրեկտորի հրամանով տեղափոխել են այլ դպրոց):
Ինչ վերաբերում է բացառական հոլովով դրվող խնդրին՝ անջատման անուղղակի խնդրին, ապա պետք է նշել, որ դարձյալ առարկայացույց վերոհիշյալ դերանունները կարող են գործածվել այդ հոլովով: Ուստի դերանունների համապատասխան տեսակն ուսսումնասիրելիս պետք է ընդգծվեն այն դերանունները, որոնք խոսքին հոլովվում են իբրև առարկայացույց բառեր, (ինչպես նաև հարկ եղած դեպքում), գոյականաբար գործածվողները՝ նշելով նրանց շարահյուսական պաշտոնները, այդ թվում և՝ բացառականհոլովով գործածվող պաշտոնը: Այսպես.
1. Մենք հեռացանք նրանից:
2. Քեզնից մեկուսանում են երբեմնի ընկերներդ:
3. Ումի՞ց ես բաժանվել:
4. Մի խւսափիր ոչ ոքից:
Զուգահեռներ անցկացնելով այսշդ դերանունների ու գոյականների բացառական հոլովաձևերի նույն պաշտոնների միջև, բերելով համապատասխան օրինակներ՝ դյուրին են դառնում մեզ հետաքրքրող հարցի և՛ ուսուցումը և՛ յուրացումը: «Խնդիրներ» թեման անցնելիս էլ, նայած դասարանի մակարդակին ու յուրաքանչյուր աժակերտի առանձնահատկությանըմ, ուսուցիչը շեշտը դնում է այս կամ այն դժվարամարս հարցին՝ այդ ուղղությամբ կատարել տալով զանազան աշխատանքներ: Այսպես. «Անջատման անուղղակի խնդիր» դասանյութն ուսումնասիրելիս գոյականին զուգահեռ բերվու են նաև դերանունով արտահայտվող անջատման խնդրի օրինակներ (ինչես նաև գոյականաբար գործածվող), ապա որոշակի բնակտորի (խոսքի հատված) վրա կատարել տալիս զանազան բնույթի աշխատանքներ: Ինչ խոսք, վարժությունների տիպերի ընտրությունը թողնվում է ուսուցչի հայեցողությանը, բայց հանձնարարելի է, որ ամեն մի աշխատանք կատարելիս նա դիմի գղաևրվեստական խոսքին, գրականությունից անցած նյութին կամ աշակերտի հոգուն ու ճաշակին առնչվող զանազան նյութերին (առածներ, ասացվածքներ, հանելուկներ և այլն): Նյութը կարելի է ասել նաև գործիական հոլովով դրվող միջոցի խնդրի մասին: Այս խնդրի մասին խոսք եղել է գոյականն