Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/134

Այս էջը հաստատված է

ուսումնասիրելու ընթացքում, հետևաբար մենք մերովսանն անդրադարձել ենք նաև գոյականով արտահայտվող միջոցի անուղղակի խնդրին ու նրա ուսուցմանը վերաբերվող հարցերին: Այստեղ մեզ մնում է լոկ նշել, որ այդ հոլովն անցնելիս, ի թիվս գոյականով արտահայտվող միջոցի անուղղակի խնդրի օրինակների, պետք է բերել նաև առարկայացույց դերանուններով օրինակներ՝ այս մասին ասելիք հիմնական խոսքը թողնելով «Դերանունների տեսակները» և «Խնդիրներ» թեմաներին: Ընդ որում, դերանունների համապատասխան տեսակներն անցնելիս պետք է նշել նաև առարկայացույց դերանունները, նրանց քերականական հատկանիշները, ապա անդրադառնալ դրանց շարահյուսական պաշտոններին: Հարկավոր է ասել, որ դարձյալ վերոհիշյալ առարկայացույց դերանունները կարող են կատարել նաև միջոցի անուղղակի խնդրի պաշտոն, հետևաբար անձնական, ցուցական, փոխադարձ, որոշ հարցահարաբերական, որոշյալ, անորոշ ու ժխտական դերանուններով օրինակներ բերելիս պետք է զուգահեռ անցկացնել նույնապաշտոն գեյականների միջև՝ ապահովելով ներառակայական կապերը: Այսպես.

1. Քեզնով հպարտանում ենք բոլորս:

2. Միմյանցով գլուխ բերեցինք այս գործերը:

3. Ինչո՞վ ես նկարել այս լեռներն ու ձորերը:

4.Դրանով մի կտրիր այդ տախտակը: «Խնդիրներ» թեման ուսումնասիրելիս հարկավոր է անդրադառնալ նաև միջոցի անուղղակի խնդրին՝ նշերով, որ այն՝

ա) ցույց է տալիս առարկա, որի միջոցով կատարվում է գործողությունը.

բ) արտահայտվում է գոյականով.

դ)առարկայացույց դերանուններով.

ե) պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ հարցերին:

Լավ կլինի, որ սույն հարցերի պատասխանները դրվեն որոշակի բնակտորի (խոսքահատվածի) կամ համապատասխան ընտիր, գեղեցիկ օրինակների (նախադասությունների) հիմա վրա:

Այս (և ամեն մի քերականական նյութ) լավ յուրացնել տալու համար հարկավոր է կատարել տալ բազմապիսի վարժություններ, առաջադրանքներ և այլն: Օրինակ՝

1. Կատարել տալ դասագրքի համապատասխան վարժությունները: