Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/135

Այս էջը հաստատված է

2.Տվյալ բնակտորից (խոսքահատվածի) դուրս գրել միջոցի անուղղակի խնդիրը և գործածել ինքնուրույն նախադասություններում:

3.Որևէ թերթի («Ավանգարդ»,«Գրական թերթ»), ամասագրի («Գարուն», «Պիոներ»)...այսինչ համարի այսինչ նյութից (նախօրոք ուսուցիչն ընտրում է) դուրս գրել միջոցի անուղղակի խնդիրները և ասել նրանց արտահայտությունը:

4.Գրականության դասագրքի այսինչ նյութից (նախօրոք ընտրվում է ուսուցչի կողմից) դուրս գրել դերանուններով արտահայտված միջոցի անուղղակի խնդիրները և դրանք գործածել իննքնուրույն նախադասություններում:

5. Այսինչ բառերը (ցանկը տրվում է ուսուցչի կողմից) գործածել նախադասություննրում՝ որպես միջոցի անուղղակի խընդիրներ:

6. Հետևյալ տեքստում (քարտերը կազմում ու բաժանում է ուսուցիչը) կետերի փոխարեն գործածել համապատասխան միջոցի անուղղակի խնդիրներ՝ արտահայտված դերանուններով:

Վարժություններն ու առաջադրանքները բազմաթիվ են ու բազմատեսակ: Ուսուցչին մնում է դիմել տարբեր հնարների՝ այս կամ այն դասանյութը լավ յուրացնել տալու համար

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ՊԱՐԱԳԱ.ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Այս թեման, բանակաբար, հեշտ է յուրացվում, որովհետև աշակերտները արդեն անցել են գոյական, ածականը, թվականը, նրանց քերականական հատկանիշներն ու շարահույսական պաշտոնները: Ուսուցիչն մնում է, դերանվան պարագայական գործառույթները՝ այդ ուղղությամբ կազմակերտելով համապատասխան պարագայական դերանուներին, բացատրել այս կամ այն դերանվան պարագայական գործառույթները՝ այդ ուղղությամ կազմակերպելով համապատասխան աշխատանքներ: Հարկ է նշել նաև, որ՝

ա)ինչպես անձ ցույց տվող գոյականները, այսպես էլ անձնանիշ դերանունները պարագայական գործառույթներ չունեն, եթե չհաշվենք, իհարկե, այն եզակի, մեր գրական լեզվի գրեթե խորթ երևույթները, երբ որոշ անձնանիշ գոյականներ ու դերանուններ մասամբ գործածվում են ներգոյական հոլովով՝