Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/137

Այս էջը հաստատված է

Ավելացնենք, որ նույնտեղ բառը տեղի պարագայի պաշտոն կատարելիս «երկփեղկվում է»՝ նույն և տեղ, ապա վերջինս հոլովներուրմ կատարելով տեղի պարագայի դեր (Նույնը տեղում նրանք հանդիպեցին վերջերս):

Հարկ է նշել նաև, որ այս դերաննունները կարող են գործածվել նաև բացառական և գործիական հոլովներով (Այստեղից հեռացիր, քանի դեռ ուշ չէ, Այստեղով անցել են թուրքերը՝ քաղաքակրթությունը մոխիր դարձնելով): Իսկ ուր և որտեղ հարցահարաբերական դերանուններից որտեղ-ը գոյականաբար հոլովվում է հայցական, բացառական, գործիական հոլովներով՝ կատարելով տեղի պարագայի դեր (Որտեղ ես գնացել, Որտեղից ես գալիս). իսկ ուր-ը չի հոլովվում (Ուր են մեկնել զինվորները):

Վերոհիշյալը ուսուցանելու համար, պարզ է, որ ձևաբանությանը վերաբերվող նյութը բացատրելիս ուսուցիչը խոսում է նաև ցուցական այդ դերանունների պաշտոնի (տեղի պարագա) մասին՝ բերելով համապատասխան օրինակներ, իսկ «Պարագաններ» թեման ուսումնասիրելիս հանգամանանորեն խոսում է տեղի պարագաների խոսքիմասային արտահայտությունների մասին՝ նշելով նաև ցուցական դերանուններից համապատասխան բառերը, կատարել տալիս զանազան բնույթի աշխատանքներ:

Ձևի պարագա: Այս պաշտոնը կատարում են այսպես, այդպես, այնպես, նույնպես[1], ինչպես (վերջինս ՝ հարցահարաբերական դերանունը) դերանունները: Սրանք, պարզ է, ցույց են տալիս գործողության կատարման ձև՝ փոխարինելով տարբերված ձև ցույց տվող այն բառերին, որոնք կարող են արտահայտվել գոյականով և մակբայով: Արդ՝ հիշյալ դերաննուները ուսումնասիրելիս հարկ է նշել դրանց ցույց տված իմաստը հատուկ խոսել պես ձևույթի իմաստի մասին, ապա զուգահեռ անցկացնել համապատասխան գոյականների ու ածականների միջև, որոնք կարող են կատարել ձևի պարագայի պաշտոն (հմմտ. Արտակը սիրով և ուրախությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները, նա լավ է պատկերացնում իր գործը, և` Այսպես է աշխատում իմ որդին, Այդպես գրել չի կարելի, Ինչպես ես տուն գնալու այս ուշ ժամին): Համապատասխան տեսակի դիրանունը բացատրելիս

  1. Խիստ սակավ կիրառություն ունի