Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/139

Այս էջը հաստատված է

այսչափ վիրավորական, ինչքան շատ, որքան արագ և այլն): Դպրոցական համակարգված քերականության մեջ այս (փակագծի) կապակցությունները իրավամբ գնահատվում են իրբև շարահյուսական մեկ պաշտոն (Այսքան ուժեղ տղամարդ քիչ կա: Այնքան լավ մարդ է, որ ուղղակի առինքնում է բոլորիս: Որքան արագ է գնում այն մեքենան...): Այդ բառերը կատարում են որոշչի և չափի պարագայի պաշտոններ:

Լավ կլինի, որ չափի պարագայի պաշտոն կատարող նշված դերանունները գործածվել ոչ միայն դիմավոր, այլև անդեմ բայերի հետ՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ընդգծելու այդ բառերի պարագայական պաշտոնը և ընդգրկան որոշակի ոլորտը (բայ):

Այժմ երկու խոսք պարագաների մասին: Դերանունների մեջ կան մի երկու բառեր, որոնք կարող են կատարել ժամանակի պարագայի պաշտոն: Դրանք են երբ, երբևէ և երբևիցե դերանունները, որոնցից առաջինը հարցահարաբերական դերանուն է, իսկ մյուսները՝ անորոշ: Հետևաբար նշված դերանուններն ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի համապատասխան օրինակներ բերի այդ դերանուններով, իսկ պարագաներն անցնելիս (ավելի որոշակի ասած՝ ժամանակի պարագան ուսուցելիս) հարկ է դիմել կամ համապատասխան բնույթի (գեղարվեստական), կամ էլ այնպիսի նախադասությունների, որոնց մեջ ոչ միայն առկա են այդ դերանունները, այլև ամեն մի նախադասության բավարարի դաստիարակչական, հայրենասիրական, բարոյական և այլ պահանջներ, լինի գեղեցիկ ու հասկանալի: Այսպես.

1. Ես երբևէ չեմ մոռացել մեր պանծալի հայորդիների սխրանքը:

2. Հայ ժողովուրդը երբևիցե չի մտածել ուրիշի հայրենիքը բռնագրավելու մասին:

3. Արտակը փաստերով պատմում է, թե Հայաստանը երբ է ունեցել իր պետականությունը:

Շարունակենք. առարկայացույց դերանուններից շատերը (հատկապես իրանիշ բառերը), բացառական հոլովով դրվելով, կարող են կատերել պաճառի պարագայի (սրանից, դրանից, նրանից, ուրուշից, ինչից և այլն), գործիական հոլովով դրվելով՝ հիմունքի պարագայի պաշտոններ (սրանով, դրանով և այլն), իսկ զիջման պարագան ձևավորվում է նաև հակառակ,