Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/145

Այս էջը հաստատված է

ասենք ստորոգյալը, նրա արտահայտությտունը և հարակից այլ թեմաներ անցնելիս ուսուցիչը որոշակի բնագրային օրինակների վրա զուգադրում-հակադրում է պարզ և բաղադրյալ ստորոգյալները` հիշեցնելով խոնարհված բայերը, ապա մանրազնին վերլուծելով մի կողմից՝ այդ բայերը, մյուս կողմից՝ բաղադրյալ ստորոգյալների կառուցվածքային յուրահատկությունները, զուգահեռներ է անցկացնում բոլոր եղանակների ու պարզ ստորոգյալների միջև:

ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԸ՝ ՀԱՆԳՈՒՅՑ

Հասկանալի է, որ նյութական բովանդակություն ունեցող ոչ բոլոր բայերը կարող են հանգույցի դեր կատարել, ընդհակառակն, այդպիսի բայերը ինչպես տեսանք,նախադասության մեջ կատարում են պարզ ստորոգյալի պաշտոն, սակայն կան մի քանի պակասավոր բայեր, որոնք ստորոգելիների հետ կատարում են ստորոգյալի պաշտոն: Քանի որ հնարավորին չափ ընդարձակ է ներկայացվել ստորոգելին, այստեղ կանգ առնենք միայն հանգույցի դեր կատարող որոշակի բայերի մեկբանման վրա: Եմ բայը, որպես պակասավոր բայ. ցույց է տալիս լինելություն, առկայաթյուն, ինչպես՝ Ես ուսուցիչ են, դու բժիշկ ես, նա լավ մարդ է և այլն: Այդ բայի դրական և ժխտական խոնարհման բոլոր ձևերը ունեն մեկ գործառույթ՝ ֆունկցիա, այն է՝ առարկան կամ հատկանիշը (լայն առումով ընդունված է միայն հատկանիշ արտահայտությունը) ենթակային կապելը՝ հանգուցելը որոշակի ժամանակում: Այստեղից էլ՝ նրա անունը՝ հանգույց, այսինքն՝ հատկանիշը ենթակային հանգուցող՝ կապող, վեագրող: Այն չպիտի շփոթել օժանդակ բայերի հետ, որովհետև՝

ա) եթե պակասավոր բայ-հանգույցը կամ, ինչպես ընդունված է ասել, էական բայը բառական ինքնուրույն միավոր է՝ մտնելով բայ խոսքի մասի մեջ, ապա օժանդակ բայերը միայն դիմային վերջավորությունների դեր ունեն, հետևաբար նրանք ոչ թե բառական միավորներ են, այլ՝ 2-րդական ձևույթուներ. հմմտ. Արտակը աշխատող է և՝ Արտակը աշխատում է, Սուրենը ներկարար է և՝ Սուրենը ներկում է...