Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/149

Այս էջը հաստատված է

հիշյալ բայերը անուշ դերբայի հետ ստեղծում են մի ամբողջություն՝ իբրև բաղադրյալ ստորոգյալ․ փաստորեն տեղի է ունենում բայերի իմաստային փոխներթափանցում, և արդյունքը լինում է այն, որ այդ բայերը հանդես են գալիս մեկ շարահյուսական պաշտոնով։ Այնուհետև ավելացնում է, որ դիմային ձևերը ոճական–եղանակավորող արժեք ունեն (և ոչ քերականական ինքնուրույն պաշտոն)։

Սույն թեման յուրացնել տալուց հետո ուսուցիչը կարող է ավելացնել նաև, որ բայ–հանգույցները նախադասության մեջ կարող են նաև զեղչվել։ Զեղչվելիս առաջանում է նաև սուր հնչերանգ, որը գրության մեջ արտահայտված է բութով։ Բերվում են համապատասխան օրինակներ։ Այսպես․Կարպովը՝ շախմատի չեմպիոն։ «Արարատ» ֆուտբոլային թիմը՝ ԽԱՀՄ գավաթակիր։ Գործարանը՝ սոցմրցության հաղթող։ Այնուհետև նման նախադասություններ ուսուցիչը պահանջում է աշակերտներից, և միասին վերլուծում են դրանք, հիմնավորում կետադրությունը։

Դիմավոր բայը՝ ինքնուրույն նախադասություն


Մեծանուն հայագետ Մ․Աբեղյանը բայն ըմբռնում է յուրովի նա դերբայները բայ չէր համարում, այլ, նայած նրանց ձևաբանական ու շարահյուսական հատկանիշներին, դրանք զետեղում գոյականի, ու մակբայի մեջ։ Ինչ մնում է դիմավոր բայերին, ապա, ըստ Աբեղյանի, միայն դրանք են ներկայացնում բայ խոսքի մասը։ Ընդ որում, Աբեղյանը բայ էր համարում դիմավոր բայերը, որովհետև «մենակ խոսք են կազմում», այսինքն ինքնուրույն գործածվելով՝ կարող են դառնալ նախադասություն ներ։ Այստեղ միայն պետք է ավելացնել միայն ճշմարտությունը որ խոսքը վերաբերում է նյութական բովանդականություն ունեցող բայերին, որոնք ունեն ինքնուրույն, ուղղակի բայական (բայական իմաստ ու գործածություն։ Այլապես ևս կան այնպիս, դիմավոր բայեր, որոնք չունեն ինքնուրույն գործածություն, ուղակի իմաստ ու նյութական ու լիարժեք բովանդականություն, ինչպես ասենք, համարվում է, հանդիսանում է, թվաց, երևում է, դառնում է, լինում է և այլն․․․համեմատենք, օրինակ Մթնեց։ Լուսանում է։ Վեր կացանք։ Հագնվեցինք։ Դուրս եկանք և «հանդիսանում է»)