Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/15

Այս էջը հաստատված է
ԳՈՅԱԿԱՆԸ ԽՈՍՔՈՒՄ

Ինչպես արդեն նշվեց, ձևաբանական ամեն մի իրողություն պիտի ուսուցվի որոշակի տեքստի հիման վրա։ Դիցուք՝ գոյականի թիվը սովորեցնելու համար ընտրվում է համապատասխան գրական տեքստ (ժամանակ չկորցնելու համար ուսուցիչը կարող է այդպիսին կազմել ինքը ևս)։ Ահա օրինակ՝

է՜յ ջան— հայրենիք, ինչքան սիրուն ես,
Սարերդ կորած երկնի մովի մեջ,
Ջրերդ անուշ, հովերդ անուշ,
Մենակ բալեքդ արուն-ծովի մեջ[1]...

Ուսուցչի պահանջով գտնվում են հոգնակի թվով գործածված գոյականները։ Աշակերտները հեշտությամբ տարբերակում են եզակին ու հոգնակին։ Գիտեն, որ մեկ առարկան (առարկայացույց բառ), գործածվելով նախադասության մեջ, ցույց է տալիս եզակի թիվ, երկու և ավելին՝ հոգնակի: (Լավ կլինի, որ ինչպես ամեն մի երևույթ, այդպես էլ գոյականի թիվը՝ եզակին ու հոգնակին, ենթարկվի իմաստային ստուգաբանության. եզ նշանակում է նաև մեկ, հոգնակի՝ բազմակի, շատ)։ Պետք է գիտենալ նաև, որ քերականական իրողությունը (քերականական կարգը) գոյություն ունի հակադրամիասնության պայմաններում՝ հոգնակի կա, որովհետև ամենից առաջ առկա է եզակին, կամ՝ որոշյալ առումը կա, քանզի առկա է անորոշը և այլն։ Պիտի իմանան նաև, որ ամեն մի քերականական իրողություն ունի իր արտահայտության պլանը՝ ձևը, այս ձևի համապատասխան մասնիկը, ընդ որում հոգնակի թիվը ժամանակակից հայերենում արտահայտվում է հատուկ մասնիկներով՝ եր, ներ (բացի մարդիկ և կանայք բառերից): Այսպիսով,

  1. Բերվում է բնագրի ուղղագրությամբ: