Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/152

Այս էջը հաստատված է

գործածվել որպես նախադասություն, սակայն դրանք զանգվածային կիրառություն չունեն որովհետև միայն բայով քիչ տեղեկություն է հաղորդվում համապատասխան միտք արտահայտելու համար. չէ՞ որ հաղորդակցական ոլորտում միայն գործողություն նշելը բավարար չէ, հարկավոր է նաև արտահայտել այդ գործուղության հետ կապված այլ և այլ հանգամաքներ:

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ ԽՈՍՔԻ ՄԵՋ ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅԸ՝ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍՏՈՐՈԳԵԼԻ

Անորոշ դերբայը, ինչպես հայտնի է, գործողության-եղելության անունն է, բայի սկզբնաձևը, ինչպես ուղղական հոլովը հոլովական հարացույցի համար: Անորոշ դերբայը բայի ելակետային ձևը լինելով՝ բառույթ է (լեքսեմա)՝ բառարանային միավոր: Եվ պատահական չէ, որ ամեն մի բայաձևի կազմությունը որոշելու համար այն բերվում է անորոշ դերբայի ձևի՝ «տեսքի»՝ որոշելու համար նաև բայահիմքը): Ավելին. բայահիմքերը որոշելիս ելակետ է ընդունվում անորոշ դերբայը, ապա և՝ կատարյալը (կամ անցյալի հիմքը): Արդ՝ լինելով բայաձևի ելակետ կամ սկզբնաձև՝ անորոշը անվանում է այդ բայաձևերը՝ իբրև յուրահատուկ բայանուն, որն էլ հիմք է ծառայում նրա հոլովման: Ի դեպ, անորոշ դերբայի հոլովումը ամենևին էլ գոյականաբար գործողության հետևանք չէ: Հայտնի է, որ լեզվական ամեն մի միավոր կարող է գոյականաբար գործածվել, այսինքն՝ կիրառվել որոշիչ հոդով, որով էլ պայմանավորված է նրա հոլովիչը՝ «ի»: Ուրեմն՝ գոյականաբար գործածվող ամեն մի միավոր, ստանալով ը կամ ն որոշիչ հոդը, գործածվում է գոյականաբար և հոլովվում «ի» հոլովմամբ: Անորոշ դերբայը, սակայն, այդ հոդերը ստանա թե չստանա, հոլովվում է «ու» հոլովմամբ (գնալ-գնալու, խոսել-խոսելու, կարդալ-կարդալու): Պարզ է, որ խոսքը չի վերաբերում ինքնանվանողական փոխանունությանը (գրել-ի խոնարիչն է ե-ն, իսկ գնալ-ինը՝«ա»-ն): Խոսքն այստեղ վերաբերում է նրա իդեալական վիճակին՝ ինքնին առկա հոլովման հատկանիշին: Որ, իսկապես, անորոշի հոլովումը գոյականաբար գործածության հետևանք չէ, այլ ղուտ իր՝անորոշի էությունից բխող հատկանիշ, լավագույնս վկայում է գրաբարը, որտեղ նա հոլովվում էր «ո» հոլովմամբ (գրել-գրելուց, խոսել-խոսելուց…), որն էլ պատմական