Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/156

Այս էջը հաստատված է

բայիմաստով մերձենալով եղանակիչ իմաստ ունեցող բային, ինքնուրույնությունից զրկվում է. տեղի է ունենում բայական իմաստների փոխներթափանցում, որն էլ հիմք է դառնում նրանց միասնական պաշտոն կատարելու:

Ճիշտ է, մենք ևս այն կարծիքին ենք, որ անորոշ դերբայն ու մի շարք ներգործական սեռի բայեր միասնաբար կատարում են մի բարդ կամ բաղադրյալ ստորոգյալի դեր (ուզում եմ ասել, ցանկանում է խոսել, որոշել է գնալ...), սակայն դպրոցական համակարգված բերականության մեջ թերևս սխալ չէ անորոշը դիտել իբրև ուղիղ խնդիր: Այս հայեցակետից էլ, ուղիղ խնդիր ենթաթեման ուսումնասիրելիս, շարահյուսական այս պաշտոնի խոսքամասային արտահայտութան առումով ուսուցիչը, համապատասխան օրինակներ բերելով, կարող է ասել, որ ուղիղ խնդիրն արտահայտվում է նաև անորոշ դերբայով (անհոդ և հողով), որովհետև նշվածը, ինչպես արդեն ասել ենք բայանուն է, առարկայաբար գործածվող բառ: Այսպես էլ, ստորոգելին անցնելիս պիտի նշել նաև, որ այն կարող է արտահայտվել անորոշ դերբայով, որը, սակայն, զանգվածային գործածություն չունի, ինչպես, ասենք, գոյականը, համապատասխան դերանունները և այլն (քանի որ նրա առարկա ցույց տալու հատկանիշըորոշակիու առարկայական չէ):

ՀԱՏԿԱՆԻՇ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԴԵՐԲԱՅՆԵՐԸ՝ ՈՐՈՇԻՉ. ՈւՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Ուսումնասիրելով դերբայներն առանձին- առանձին՝ ուսուցիչը համապատասխան օրինակների միջոցով բացատրում է նաև նրանց կատարած շարահյուսական պաշտոները: Ինչ խոսք, այդ պաշտոները հիմնովին ուսումնասիրում են շարահյուսության բաժնում, սակայն, ինչպես արդեն ապացուցված է, քերականական ձևը (իրողությունը) դյուրությամբ յուրացնելու համար անհրաժեշտ է նաև նրա կիրառությանը՝ գործածությանը: Եվ այսպես, խոսելով անորոշ դերբայի սեռական հոլովի մասին, ուսուցիչը բերում է համապատասխան նախադասություններ, որոնցում առկա անորոշ դերբայի՝ սեռական հոլովով դրված ձևերը կկատարեն որոշչի գործառույթ: Այսպես.