1. Խմելու ջուրը շատ սառն էր։
2. Խանութում վաճառվում է գրելու թուղթ։
3. Զրուցելու նյութ շատ կար, բայց խոսելու ժամանակը շատ սուղ էր։
4. Նրա աշխատելու ոճը մեզ զարմացնում է։
Ամենից առաջ ուշադրություն սևեռակետում պիտի լինեն՝ անորոշ դերբայն ու իր լրացյալը (խմելու ջուր, գրելու թուղթ, զրուցելու նյութ, խոսելու ժամանակ, աշխատելու ոճ)։ Երկրորդ՝ պիտի հարց տալ դերբային (ո՞ր, ինչպիսի՞)՝ ցույց տալու համար, որ այն կատարում է գոյականական անդամի գործառույթ: Եզրակացությունը պարզ է՝ անորոշ դերբայի սեռական հոլովաձևը հիմնականում դառնում է գոյականական անդամի լրացում, որովհետև ցույց է տալիս առարկայի ինչպիսին լինելը: Այս հարցն ավելի խորությամբ մեկնաբանվում է որոշիչ թեման ուսումնասիրելիս՝ բերելով համապատասխան ցայտուն օրինակներ:
Գալով հարակատար և ենթակայական դերբայներին և բերելով համապատասխան օրինակներ, ուսուցիչը հատուկ շեշտում է այդ դերբայի հատկանիշները՝
ա) դրանք իրենց «իդեալական» վիճակով ցույց են տալիս (հիմնականում) առարկայի որպիսիություն.
1. Ծաղկած ծառը շրջապատը զուգել է ասես:
2.Մեքենագրված թերթիկները դրված էին սեղանին:
3. Վազող երեխան կանգ առավ:
4. Սիրող սրտերը միշտ գտնում են իրար:
բ) Սրանք դառնում են գոյականական անդամի լրացում:
գ) Այդ դերբայները պատասխանում են ինչպիսի՞, ո՞ր, հարցերին:
7-րդ դասարանում ուսումնասիրելով որոշիչ ենթաթեման` ուսուցիչը ընդգծում է հիշյալ դերբայների որոշչական պաշտոնը` բերելով համապատասխան նախադասություններ:
Հարկ է նշել, անշուշտ, որ որոշչի դերով հանդես եկող դեբայները հեշտությամբ կատարում են նաև ստորոգելիի գործառույթ: Այսպես.
1. Հասած խնձորը շատ քաղցր է:
2. Փտած ծառը ընկած է անտառում:
3. Հորատեղ մեքենան կանգնել էր հպարտ: