4. Խոսող խոզը զարմացրեց ծերունուն:
ա) Այս ծառը փտած է:
բ) Իր բաժին խնձորը հասած էր:
գ) Այսպիսի մեքենաները հորատող են:
դ) Ձկներից այս մեկը խոսող է:
Իր տեղում խոսելով բաղադյալի ստորոգյալի ու նրա կառուցվացքային առանձնահատկությունների մասին՝ ուսուցիչը կապ է ստեղծում ստորոգելիի ու նրա արտահայտության (ձևաբանական իրողություն) մինջև, բերելով համապատասխան օրինակներ, մեկնաբանում է, որ ստորոգելին կարող է արտահայտվել նաև հատկանիշ ցույց տվող դերբայներով հատկանիշներ, որոնք էական բայի (կամ վերացական բայի) միջոցով վերագրվում են ենթակային:
Ծանոթություն: Հարակատար դերբայը, ինչպես հայտնի է, ցուցաբերում է և՛ ածականական, և՛ գոյականական բնավորություններ ևս՝ ստեղծելով խոսքիմասային զուգահեռներ: Օրինակ՝ խորոված, սիրած, հատված և այլ բառեր գոյական են նաև, իսկ, ասենք, փտած, հոտած, շշմած, հասած, քաղցած, սոված և այլ բառեր՝ ածական: Ավելին. սրանց ածականական հատկությունն այնքան ակներև է, որ ցուցաբերում են նաև համեմատության աստիճաններ (ամենահասած խնձորը, ավելի փտած կարտոֆիլ, ամենազարգացած մարդը...): Այս բոլորը բնավ էլ չի նշանակում, թե այդ բառերի մեջ մահացել են բայական կարգերը: Ո՛չ: Խոսքիմասային փոխանցման հետևանքով ձևավորել են նաև խոսքիմասային զուգահեռներ, սակայն նրանց մի զուգահեռը՝ բայականը չի մահացել, քանի որ այդ բառերում առկա են և՛ բայիմաստը, և՛ սեռը, և՛ խնդրառությունը: Այսպես. Երեկ խորոված միսը այսօր հաճույքով չես ուտում: Մոր կողմից սիրված աղջիկը լրիվ արդարացրեց իրեն: Նշենք միայն, որ այսպիսի բառերը (դերբայ), ինչպես հատուկ է բային, համապատասխան կառուցվածքներում (դերբայական դարձվացք) կարող են դառնալ բայական անդամի լրացումներ: Անհրաժեշտ է ընդգծել նաև մի այլ նրբություն, հարակատար դերբայը օժանդակ բայերի հետ դառնում է նաև բայական ստորոգյալ, իբրև սահմանային եղանակի հարացուցային միավոր՝ կազմվում է հարակատար և անցյալ հարակատար ժամանակներ (կանգնած եմ, կանգնած ես, կանգնած էր,