Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/159

Այս էջը հաստատված է

կանգնած էիք... ստորագրված էր: Այդ ինչպես տարբերակել տվյալ կառուցվածքը պարզ ստորոգյալ է, թե բաղադրեալ. երբ հարակատարը տվյալ կառույցում պատասխանում է ինչպիսին է,որն է և նման հարցերի ցույց տալով մի կողմից առարկային, մյուս կողմից նրա հատկանիշն արտահայտող բառերի արժեքը, ուրեմն քործ ունենք բաղադրյալ ստորոգյալի հետ, իսկ երբ տվյալ միավորը պատասխանում է ինչ է արած, ինչ արված, ինչ է եղած հարցերին, ուրեմն բայական ստորոգյալ է (պարզ ստորոգյալ), ինչպես, ասենք, հրամայված է, ծնված էր, գնացած է, վախեցած էին, առողջացած էր, վհատված էինք:

Խնդիրն այն է, որ վաղակատար և հարակատար դերբայները նման են իրար նրանով, որ երկուսն էլ արտահայտում են խոսելու պահից առաջ կատարված, վերջացած գործողություն և եղելություն: Ընդ որում, վաղակատարը, լինելով «մաքուր» կախյալ դերբայ, հակադրվում է հարակատարին. վերջինս անկախ դերբայ է և, ինչպես ասացինք. ցուցաբերում է նաև գոյականական ու ածականական հատկություններ: Ուրեմն հարակատարի «պաշտոնեական երկվությունը» մի կողմից իր այդ դերբայի «մեղքից» է, մյուս կողմից վաղակատարի «մաքուր» բայական հատկությունից (ինչպես նաև վաղակատարի ու հարակատարի ավարտված գործողություն ցույց տալու նմանությունից):

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ ՊԱՐԱԳԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ


Անկախ գործածվող դերբայներից անորոշը հոլովվելով կատարում է նաև պարագայական պաշտոններ: Հայտնի է, որ բացառականը, գործիականը և ներգոյականը գերազանցապես «պարագայական» հոլովներ են, այսինքն նրանցով դրվող բառերը (քիչ բացառությամբ) կատարում են այս կամ այն պարագայի պաշտոնը: Անորոշի բացառականը, օրինակ, պատճառի, հիմունքի, իսկ տրականը նպատակի, գործիականը ձևի ու ժամանակի պարագաների գործառույթներ են կատարում: Այսպես.

1. Քայլելուց Արմենի ոտքերը ցավում էին:

2. Գոռգոռալուց Վարդանի ձայնը կտրվել էր: