Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/160

Այս էջը հաստատված է

3. Ներս մտնելուց իմացա, որ Գրիգորն է:

4. Բարեվելուց զգացի, որ Սուրենը խնդրանք ունի:

Այսպիսի օրինակներ բերելով՝ ուսուցիչը գործուն զրույցի միջոցով պարզաբանում է.

ա) Ինչու՞ էին ցավում Արմենի ոտքերը, Վարդանի ձայնն ինչու՞՚ էր կտրվել, ինչի՞ց կամ ինչի հիման վրա իմացա, որ Գրիգորն է ներս մտել կամ Սուրենը խնդրանք ունի:

բ) Տարբերությու՞ն կա նույն պաշտոնը կատարող, բայց այլ խոսքի մասերով արտահայտվող բառերի միջև (ներառարկայական կապ):

գ) Ի՞նչ տարբերություն կա նույն հարցերին պատասխանող, բայց տարբեր պաշտոներ ունեցող բառերի միջև:

Սույն հարցերը մեկնաբանելով՝ ուսուցիչը հանձնարարում է համապատասխան վարժություններ: Իսկ շարահյուսությունից ուսումնասիրելով պարագաները՝ ուսուցիչը համապատասխան օրինակների միջոցով պարզաբանում է հիշյալ պարագաների խոսքիմասային արտահայտությններին վերաբերվող մի շարք հարցեր: Խոսելով անորոշի տրական հոլովի մասին՝ ուսուցիչը բերում է այնպիսի օրինակներ՝

1. Արտակը գնաց անտառ՝ սունկ հավաքելու:

2. Աղջիկները իջան ձոր՝ դեղաբույսեր քաղելու:

3. «Գյուղ էին իջել հովիվ, պատանիք՝ աղջիկ տեսնելու, պարի ու կոխի» (Հ. Թ.):

4. Երեխան իջավ բակ՝ խաղալու:

Դարձյալ շոշափվում են վերոհիշյալ հարցերը, բայց այս անդամ՝ կապված տրական հոլովի հետ: Զրույցից, օրինակներից պարզ է դառնում, որ նշված բառերը դրված են տրական հոլովով և կատարում են նպատակի պարագայի դեր: Աշակերտների խոսքը զարգացնելու նպատակով ուսուցիչը պահանջում է, որ սովորողները բերեն այնպիսի օրինակներ, որոնցում անորոշը լինի առաջադաս դիրքում (Պարելու են գնացել...): Այնուհետև պահանջում է, որ նույն պաշտոնը ներկայացվի այլ բառերով ու արտահայտություններով (Զինվորը գնաց թեյարան՝ ընթրիքի, Զինվորը գնաց թեյարան՝ ընթրելու, Զինվորը գնաց թեյարան՝ ընթրելու համար՝ նպատակով...): Ապա պահանջվում է, որ նույն բառերն ու արտահայտությունները գործածեն տարբեր