Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/161

Այս էջը հաստատված է

շարադասսությամբ, նշվեն տարբերություններեր և ոճական երանգները: Այս հարցերն ավելի հանգամանորեն են ուսումնասիրում համապատասխան պարագաների ուսուցման ժամանակ սերտ կապ ստեղծելով շարահյուսականի ու ձևարանականի միջև:

Ինչպես արդեն ասվեց գործիականով դրվում են հիմնականում ձևի ու ժամանակի պարագաները՝ արտահայտված անորոշ դերբայով: Օրինակ Զինվորը սողալով մոտեցավ խրամատին: Արամը ժպտալով պատմում էր իր հետ պատահած դեպքը: Մտնելով այգի ծերունին զբաղեցրեց նստարաներից մեկը: Հասնելով տուն Արտակը հագուստը փոխեց ու անցավ գործի: Ուսուցիչն այս շարահյուսական պաշտոնների առումով նաև պիտի ասի, որ անորոշ դեբայը ժամանակի պարագայի պաշտոնում միայնակ գրեթև չի գործածվում (չնչին բացառությամբ այն էլ ոչ հանձնարարելի). Ինջնելով՝ սկսեց տաքսի փնտրել, Անփոփելով կարող ենք ասել, որ պլանները հիմնականում կատարված են...): Օրինակներից իսկ պարղ երևում է, որ բերված նախադասութնները զանգվածներին կիրառություն չունեն, քանի որ անորոշի գործիականը միայնակ գործածվելով՝ տարտամ նրբերանգ է հաղորթում արտահայտված մտքին: Ի դեպ, եթե նշված բառերը չտրոհվեն, ապա նրանք կկատարեն ոչ թև ժամանակի այն ձևի պարագայի պաշտոն (կամ պայմանի պարագայի): Այն էլ ասենք, որ տվյալ դեպքում իջնելով, անփոփելով դեբայները հետևանք են համապատասխան դերբայական դարձվածների «կողմնակի անդամենի» զեղչամ:

Գործիական հոլովով դրվում է, նաև հիմունքի պարագան, որի մասին ևս նշվում է ոչ այնքան խորությամբ, այն թողնելով «Պարագաներ» դասանյութի ուսուցմանը: 5-րդ դասարանում, գործիական հոլովն անցնելիս կարելի է մի քանի օրինակներ բերել նաև անորոշ դերբայով: Իսկ «Անորոշ դերբայ» դասանյութն ուսումնասիրելիս ավելի հանգամանորեն է խոսվում նրա շարահյուսական պաշտոնների մասին: Պարզ է, որ շարահյուսական համապատասխան բաժանում արդեն վերջանականապես բացատրում է, որ անորոշ դերբայրը գործիական հոլովում կարող է կատարել այն շարահյուսական պաշտոնները, որոնց մասին վերը նշվեց: Ասացինք, որ անորոշը գործիական հոլովաձևում կարող է կատարել նաև հիմունքի պարագայի պաշտոն, ինչպես Նա սովորելով