դարձավ գիտուն մարդ. Աշխատելով հասավ հաջողության... հիշյալ պաշտոնները (և ոչ միյայն դրանք) ավելի որոշակի դարձնելու նպատակով միանգամայն անհրաժեշտ է դիմել փոխարկման հնարներին, այսինքն այս կամ այն շարահյուսական պաշտոն ունեցող բառը փոխարինել այնպիսի համանիշային միավորներով, որոնք ավելի որոշակի են ընդգծում տվյալ պաշտոնը: Այսպես, օրինակ, հասնելով կայարան Արամն իջեցրեց ծանրոցները (երբ հասավ կայարան, կայարան հասնելուց հետո…), Սովորելով հասավ հաջողության (սովորելու հիմա վրա, սովորելու հիմունքով, սովորելու հետեվանքով...):
Այս շարահյուսական պաշտոնների ուսուցումը կարելի է կազմակերպել այնպես, ինչպես նշեցինք (անորոշի բացառականով դրվող բառերի՝ համապատասխան պաշտոններ կատարելու առնչվող հարցերի առիթով): Ինչ վերաբերում է հարակատար դերբայի պարայգայկան կիրառությանը, ապա հարկ է նշել, nր այն կարող է կատարել ձևի (դրության) և ժամանակի պարագաների պաշտոններ: Այս առումով ուսուցիչը պիտի ընդգծի, որ այդ դերբայը չի կատարում սոսկ գոյականական անդամի դեր, այն նաև ցույց է տալիս գործողության կատարման ձև (վիճակ) ու ժամանակ, ինչպես՝ Արամը պառկած կարդում էր «Քաոս» վեպը: Ծերունին նստած զրուցում էր ընկերոջ հետ: Մայրը երեխային գրկած աշխատում էր: Արևը դեռ չծագած՝ զինվորները ելան մարտի: Դասերը դեռ չավարտված՝ Արամը նախապատրվաստում էր արձակուրդ գնալուն: Պիտի նշվի նաև, որ հարակատարը ժամանակի պարագայի պաշտոն կատարելիս միայնակ չի հանդես գալիս, այլ՝ բառակապակցության մեջ (դերբայական դարձված): Անշուշտ, պետք է լուրջ ուշադրություն դարձնել նրա հնչերանգի և, հետևաբար, տրոհության նշանների վրա՝ կապված այդ պաշտոնին: Վերջում նշենք նաև, որ սույն հարցերը հանգամանորեն քննվում են «Հարակատար դերբայ» և «Պարագաներ» դասանյութերն անցնելիս՝ համապատասխան խորությամբ ներկայացնելով դրանք: Դերբայների պարագայական պաշտոնների մասին խոսելիս ուսուցիչը նշում է, հարկատար դերբայը միշտ կատարում է ժամանակի պարագայի պաշտոն: Դա այն դերբայն է, որ ցույց է տալիս մի գործողություն (հիմնականում՝ բայ-ստորգալին) համընթաց գործողություն-եղելություն, ինչպես՝ Քայլելիս ընկավ