Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/163

Այս էջը հաստատված է

մայթին: Կարդալիս նշումներ էր անում: Վազելիս հանդիպեցի ընկերոջս: Խոսելիս զգույշ եղիր արտահայտությունների նկատմամբ:

Համապատասխան վարժություներ կատարելով՝ ուսուցիչը բացատրում է վերոհիշյալը, ապա «Պարագաներ» դասանյութը հրմացնելիս առավել խորությամբ է ներկայացնում համակատար դերբայի կատարած պաշտոնը խոսքում: Այս դասանյութը հեշտությամբ է յուրացվում, երբ հատկապես բայ-ստորոգյալի հարց է տրվում (ե՞րբ ընկավ, ե՞րբ (էր) նշումներ կատարում, ե՞րբ հանդիպեցի…):

ԴԵՐԲԱՅՆԵՐԸ` ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հայտնի է, որ խնդիրը ցույց է տալիս այն առարկան (կամ առարկայաբար գործածվող), որը գործողության հետ է կապվում: Պարզ է, որ դերբայներից միայն անորոշն է, որ գործողության-եղելության անուն է՝ սկզբնաձև և ենթարկվում է «ու» հոլովման: յստեղից էլ պարզ է դառնում, որ հոլովման հարցացույցում անորոշը տրական, հայցական, բացառական հոլովներում կատարում է նաև համապատասխան խնդիրների պաշտոններ: Ընդ որում, խոսքն այստեղ չի վերաբերում գոյականաբար գործածությանը, ինչպես այս մասին ննշվել է նախորդ էջերում:

Այսպիսով՝ համապատասխան հոլովն անցնելիս ուսուցիչը բերում է օրինակներ նաև անորոշի հոլովաձևերով: Օրինակ՝

1. Ես նախանձում եմ նրա աշխատելուն:

2. Հույս մի դնիր ուրիշից արտագրելու:

3. Մի սպասիր նրա գալուն:

4. Ես շատ եմ սիրում կարդալ:

5. Ուսուցիչը աշակերտներից պահանջեց գրել:

6. Գեներալը մեզ հրամայեց շարժվել:

7. Երեխան հրաժարվեց ուտելուց:

8. Ձեռք քաշիր աննպատակ թափառելուց:

9. Խուսափիր ստելուց:

Որոշակի հարցերի միջոցով գտնելով նշված բայերի պաշտոնները՝ ուսուցիչը պահանջում է բերել նաև այլ օրինակներ: Իսկ համպատասխան խնդիրներ անցնելիս ադեն խորացնում է ասելիքը, միժամանակ արծարծելով մի նուրբ ոճական հարց.