Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/165

Այս էջը հաստատված է

ապակատար և անցյալի ապակատար, վաղակատարը՝ վաղակատար և անցյալի վաղակատար (հարակատարը՝ հարակատար և անցյալի վաղակատար), ժխտական դերբայը` ենթակայական եղանակի ժխտական խոնարհման ապառնի և անցյալի ժամանակաձևերը: Ընդ որում, միանգամայն ճիշտ ու արդյունավետ կլինի, երբ բայական հարացույցը (խոշոր տառերով գրված) կախված լինի հայոց լեզվի կաբինետի համապատասխան տեղից: Լավ կլինի նաև, որ հարացույցը հստակորեն արտահայտի խոնարհման պատկերը: Այսպես.


Ի դեպ, հարակատարի մասին մենք արդեն ասել ենք, որ այն «երկդիմի» է այն առումով, որ և՛ անկախ դերբայ է, և՛ կախյալ. կախյալությունը դրսևորվում է նրա եղանակա-ժամանակային ձևեր կազմելով, երբ բայը հատկապես կրավորական ու չեղոք սեռի է (մանամանդ 3-րդ դեմքի): Լավ կլինի, որ սահմանական եղանակի հարացույցը ներկայացվի մյուս եղանակների բայերի կազմած հարացուցիչ ինչ-որ չափով առանձին, որովհետև սահմանական եղանակի բայաձևերը (օժանդակ բայ+ դերբայ) կազմում են բաղադրյալ, իսկ մյուս եղանակները՝ պարզ ժամանակներ՝ բացի ենթադրականի ժամանակաձևերից, որը կազմվում է օժանդակ բայերի ժխտական ձևերից ու ժխմտան դերբայից (չեմ գրի, չենք գիր... չէի գրի, չեինք գրի...): Ավելացնենք, որ անցյալ կատարյալը պետք է հակադրվի և հատուկ գույնի ներկով գրվի համապատասխան տեղում, որպեսզի հարացույցում բաղադրյալ ու պարզ ժամանակները որոշակիորեն հանդիպադրվեն և տարբերվեն: