Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/167

Այս էջը հաստատված է

նա երկար պիտի կանգ առնի անդեմ նախադասության առանձնահատկություններին: Այս թեման անցնելիս ուսուցիչը պիտի նախ կապ ստեղծի անորոշ դերբայի և բայական անդեմ նախադասության միջև: Այս առումով հարկ է կանգ առնել այսպիսի հարցերի վրա.

ա) Ինչ է ցույց տալիս անորոշ դերբայը:

բ) Այն գործածել որպես նախադասություն:

գ) Ինչպիսի միտք է արտահայտում անորոշով ձևավորված նախադասությունը:

դ) Բերել նախադասություններ անորոշ դերբայով և նրա լրացումներով:

ե) Ասել այդպիսի նախադասությունների և ենթակայով ու ստորոգյալով ձևավորված նախադասությունների տարբերությունները:

զ) Ինչ է ստորոգում, և ինչպես է արտահայտվում այն:

է) Հնչերանգի դերը բայական անդեմ նախադասություններում: Համապատասխան վարժություններ կատարելով՝ պարզ կդառնա անորոշ դերբայի շարահյուսական այդ դերը, ինչպես նաև բայական անդեմ նախադասությունն ըստ ամենայնի:

ԲԱՅԸ՝ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ թերի է կոչվում այն նախադասությունը, որի որևէ անդամը (կամ անդամները) զեղչվում է, բայց մտքով հեշտությամբվերականգնվում է: Թերի նախադասությունները լինում են՝

ա) ինքնուրույն.

բ) բարդ նախադասություններում հանդես եկող.

գ) պատասխանական[1]:

Պարզ է, որ «Թերի նախադասություն» դասանյութն ուսումնասիրելիս ուսուցիչը ամենից առաջ պիտի կապ ստեղծի այդպիսի նախադասությունների ու դիմավոր բայերի միջև: Իհարկե, անպայման պետ է նշվի, որ նախադասությունները, որպես

  1. Սե՛ս Վ. Առաքելյան. Հայրենի շարահյուսություն. հ. 2, 1964, Ս. Աբրահամյան, ժամանակակից հայերենի քերականություն, 1969