Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/168

Այս էջը հաստատված է

հաղորդակցական միավորները, բազմազան են, բազմակառույց ու բազմաբնույթ: Ահա դրանցից մեկն էլ թերի նախադասութունն է, որն ունի լայն կիրառություն ու ոճական որոշակի արժեք: Եվ իրավի, խոսքը գեղեցկության ու բազմապիսության համար շատ կիռարելի են զեղչնած անդամներով նախադասությունները ևս: Երբ խոսքում գործածվում են, ասենք, ենթակայով ու ստորոգյալով նախադասություններ, նրանց սովորաբար հաջորդում են այնպիսի նախադասություններ, որոնցում զեղճված են լինում նախորդ նախադասությունների նույն ենթակաները: Սա իհարկե պարտադիր չէ: Ասում ենք «սովորաբար», որովհետև հեղինակն ունենալով զանազան նպատակներ, կարող է գործածել, կրկնել նաև նույն ենթակաները: Ինչևէ, թերի նախադասությունները խոսքում շատ են կիռարվում, որոնք հանդես են գալիս կառույցվածքային զանազան դրսևորումներով: Ասացինք, որ թերի նախադասությունները լինում են 3 տեսակի՝ ինքնուրույն, բարդ նախադասություններում հանդես եկող և պատասխանական: Հարկ է նշել, որ ինքնուրույն թերի նախադասությունները, արտահայտված լինելով դիմավոր բայով շատ կիռարական չեն, որովեհետև համեմատաբար քիչ, սակավ տեղեկություններ (ինֆորմիացիա) են տալիս այս կամ այն մտքի արտահայտման առումով: Ինչևէ, ուսուցիչը, բերելով համապատասխան թերի նախադասություններ, բացատրում է նրա արտահայտությունը և ոճական արժեքը: Այսպես,

1.Գնացի:

2.Հավաքվեցե՛ք, տղանե՜ր:

3. Կաշխատենք սիրով:

4.Ավարտենցինք համալսարանը:

5.Կարպովը՝ աշխարհի չեմպիոն:

6.Մեր աշխատանքը՝ հայրենիքին:

Վերջին երկու նախադասություններում զեղճված են դարձավ (է) և (նվիրաբերենք) բայ-ստորոգյալները: Սակայն բոլոր նախադասություներն էլ թերի են այնքանով, որ նրանցում զեղչված են ենթական կամ ստորոգյալը: Խոսքը բավականին աշխույժ ու դիպուկ է դառնում, երբ գործածվում են պատասխանական թերի նախադասությունները, որոնք արտահայտվում են նաև դիմավոր բայերով: Այսպես.

—Ի՞նչ են անում աղջիկները: