— Նկարում են:
— Իսկ տղաները:
— Աշխատում են:
Թերևս ճիշտ կլինի բարդ նախադասություններում հանդես եկող թերի նախադասություների մասին հպանցիկ խոսել «Թերի նախադասություն» դասանյութն ուսումնասիրելիս, իսկ խորությամբ՝«Բարդ նախադասություններն» անցնելիս: Այդ առումով հարկավոր է բերել համապատասխան նախադասություններ, ինչպես՝
Ես՝ հա, նա՝ չէ, վերջում ինքս հաղթեցի:
Հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ:
Պարզ է, որ առաջին և երկրորդ նախադասությունների մեջ զեղջված է «ասա» բայ-ստորոգյալը: Այսպիսի նախադասություններն ունեն հատկաապես գործնական և ոճական նշանակություն՝ կապված կետադրության և խոսքի դիպուկության հետ:
Այս առումով ուսուցիչը պետք է բացատրի, որ զեղչված անդամի դեպքում (տվյալ դեպքում՝ ստորոգիալի) ստեղծվում է կտրուկ հնչերանգ, որը գրավոր խոսքում արտահայտվում է բութով: Իսկ զեղչումն առհասարակ հատուկ է թե գրավոր, թե բանավոր խոսքին. այն խոսքը դարձնում է դիպուկ, աշխույժ և «հավաք»: Ահա այս հիմունքով է կիռարվում թերի նախադասությունը:
ՄԱԿԲԱՅԸ՝ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Մակբայը, ինչպես հայտնի է, ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ: Մակբայները գերազանցապես բայ-ստորոգյալ լրացում են դառնում: Հասկանալի է, որ դրանք կարող են լրացում դառնալ նաև ածականների, մակբայների, գոյականների: Բայի վրա դրվելով՝ մակբայը կարող է ցույց տալ զանազան հատկանիշներ՝ տեղի, ձևի, ժամանակի, չափի-քանակի (կամ աստիճանի):
Օրինակ.
1. Նրանք անցան գյուղից գյուղ:
2. Ամենաուրեկ տարածվել է աշնան ոսկե շունչը:
3. Հունան Ավետիսյանը հերոսարար զոհվեց կռվում:
4. Արտակը բերանքսիվայր մնաց մոտ մեկ ժամ:
5. Զինվորներն արդեն կատարել էին հրամանը: