Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/173

Այս էջը հաստատված է

բ)ունի թիվ .

գ)հոլովիչ.

դ)առում.

ե)դաս (շնչավորի, անշունչի կամ անձի և իրի դաս).

զ) հատուկ և հասարակ անունների կարգեր:

Ածականը ևս կարող է կատարել պարագայական գործառույթ սակայն նախ՝

ա) Ածական բնորոշվում է որպես առարկայի որակական ու հարաբերական տարբերակված հատկանիշներ ցույց տվող խոսքի մաս:

բ) Որակական ածականները (պարագայի պաշտոն ևս կատարող) գեազանցապես առարկայի վրա են դրվում, նոր միայն (այն էլ՝ ոչ բոլորը)՝ բայ-ստորոգյալի:

գ) Որակական ածականները գերազանցապես ունեն համեմատության աստիճաններ, մինչդեռ մակբայները չունեն:

դ) Որակական ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, մինչդեռ մակբայները՝ ոչ (խոսքը, անշուշտ, ի վերաբերում ինքնավանողական փոխանունությանը. դա այլ հարց է):

ե) Որակական ածակաները կարող են ունենալ իրենց հականիշները (լավ-վատ, գեղեցիկ-տգեղ), նրանցից կարելի է կազմել այլ խոսքի մասերին պատկանող բառեր (լավ-լավություն, վատ-վատւթյուն...), միչդեռ մակբայները նման հատկություն գրեթե չունեն:

Իսկ այն բառերը (ածական), որոնք կարող են դրվել և գոյականների, և բայերի վրա (գեղեցիկ աղջիկ, գեղեցիկ գրել, հպարտ մարդ, հպարտ քայլել...), դարձյալ մնում են ածական խոսքի մասի մեջ, քանի որ՝

ա) գերազանցապես դրվում են գոյականների վրա (որոշիչ),

բ) ունեն համեմատություն աստիճաններ (լավ, ավելի լավ, լավագույն՝ ամենալավ...),

գ) կարող են գործածվել գոյականաբար:

Ուրեմն՝ այն բառերը (ածական), որոնք դրվում են նաև բայ-ստորոգյալների վրա, իրենց ներզոր (պոտենցիալ)հատկության հիման վրա են դառնում նաև պարագա:

Թվականների հետ զուգահեռվող մակբայներն էլ ունեն տարբերակիչ հատկություններ՝