առարկայի և հատկանիշի իմաստ չունեն. նրանց դերը միմիայն քերկանական (հարաբերական) է: Հավասարության նշան դնելով կապի, շաղկապի երկրորդական (բառահարաբերական) ձևություների միջև՝ հարկ է նշել նաև մի կարևոր ներբություն. որքան էլ որ կապն ու շաղկապը քերականական ձևույթի արժեք ցուցաբերեն այնուամենայնիվ նրանք ներկայացում են որոշակի բառախմբեր (խոսքի մասեր): Ավելին. ժամանակակից հայերենում քիչ չեն դեպքերը, երբ կապն ու շաղկապն հանդես են գալիս երկփեղկված իմաստներով, ասինքն՝ խոսքիմասային երկվությամբ: Դա պայմանավորված է նրանց առաջացմամբ. չէ՞ որ երբ կապն ու շաղկապն առաջանում են նյութական խոսքի մասերի մեջ մտնող համապատասխան բառերի իմաստամթագմումից (իմաստափոխությունից քերկանական կարգերի խամրումից): Հիշենք թեկուզ կապական բառերը՝ տակ, մեջ, վրա, չափ, մոտ, նպատակով, միջոցին, առիթով, կապակցությամբ, գլխով, ընթացքով, կողմից, կից, համապատասխան, դուրս, վեր, սկսած, հաշված, վերջացրած, հեռու, հետո և այլն: Ավելորդ չէ նշել, որ սրանք մի կողմից գոյական, ածական, հարակատար դերբայ, մակաբայ են, մյուս կողմից՝ կապ: Իսկ այս տարբերակումը երևան է գալիս որոշակի նախադասության մեջ՝ այդ բառերի կատարած գործառույթների հիման վրա: Իսկ ասենք, շաղկապական բառերրը՝ երբ, որ, ինչպես, ինչպիսի (ք), որքան, ինչքան, նույնպես, նմանապես, այլ, նշանակում են և այլն, ցուցաբերում են մի կողմից՝ դերանվան, բայի, մյուս կողմից՝ շաղկապի հատկանիշներ...
Քանի որ կապերը առաջացել են գոյականներից, ածականերից, մակաբայներից ու հարակատար դերբայից, որքան (կախված բառիմաստներից ու քերքանական հատկանիշներից) կարող են խոսքում կատարել շարահյուսական զանազան պաշտոներ, ոստի կապ դառնալու ճանապարհին, կորցնելով իրենց նյութական արժեքը ու քերքանական հատկանիշներն (կարգերը), վերածում են բառահարաբերական բառերի՝ պահպանելով, իհարկե, իմաստային-քերակարական իրենց հարաբերությունները կամ վերաբերությունները: Օրինակ՝ տակ-ը մեջ-ը, մոտ-ը և այլ բառեր, ունենալով տեղային-տարածական իմաստ, կապական կիրառությամբ հանդես են բերում սոսկ տարածական-քերականական հատկություն, որ էլ հիմք է դառնում՝ կապվող բառերի հետ