Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/182

Այս էջը հաստատված է

Ով լավ է սովորում, նա փոխադրվում է հաջորդ դասարան:

Գրիր այնպիսի գիրք, ինչպիսին դասականների երկերն են:

Նա գնաց գյուղ, որտեղ հանդիպեց իր նախկին ընկերոջը:

Որովհետև լավ էր սովորում, միշտ էլ «հինգ» էր ստանում:

Աշխատիր մինչև երեկո, եթե կարող ես դիմանալ:

Նա գնաց գյուղ, որպեսզի օգներ իր ծնողներին:

1) Առաջի խմբի նշված բառերը կարելի է փոխարինել համապատասխան նյութական իմաստ ունեցող բառերով (որ-ին՝ գիրքը, ով-ին՝ Արամը, Անահիտը...), մի հատկություն, որ չունեն 2-րդ սյունակի համապատասխան բառերը:

2) Առաջին խմբի բառերը կարող են հոլովվել (ով ումից... որը, որի, որով...), մինչդեռ երկրորդ խմբինը՝ ոչ:

3) Առաջին խմբի բառերը կարող են կամ հոդ ստանալ, կամ հոգնակի թվով կիռարվել և այլն (որ-ոնք, ով-ովքեր, ինչպիսին...), մինչդեռ 2-րդ խմբերը՝ ոչ:

4) Առաջին խմբի բառերը, ուրեմն, կատարում են նախադասության անդամի դեր (տվյալ դեպքում՝ ենթակա, տեղի պարագա), մինչ դեռ 2-րդ խմբի բառերը՝ ոչ:

Այս հարցերը ավելի խորությամբ են հետազոտվու -բացատրվում «Շաղկապ» թեման ուսումնասիրելիս: Ստորադասական շաղկապները հակադրելով հարաբերական դերանուններին՝ ուսուցիչը նշում նաև նրանց շարահյուսական գործառույթները՝ նույն պաշտոնը կատարելու փաստը: Ինչ խոսք, շարահյուսական պաշտոնը, պնդում է ուսուցիչը, չի կարող ազդել բառերի խոսքամասային պատկանելության վրա:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ[1]

Հայտնի է, որ վերաբերմունքային խոսքի մասեր են համարվում վերաբերականը (եղանակավորող բառերը) և ձայնարկությունը: Առաջինը ցույց է տալիս խոսողի դատողական-մտածողական (գնահատողական) վերաբերմունքը, իսկ երկրորդը՝ զգացողական վերաբերմունքը: Ընդ որում, ձայնարկության մյուս տեսակների

  1. Մանրամասնորեն տես Վ. Ավագյան (Եղանակավորող բառերը և նրանց ուսուցումը),1975 թ.