Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/188

Այս էջը հաստատված է

բաղադրիչների միջև, շատ են մոտենում շաղկապներին, բայց իհարկե շաղկապ չեն դառնում, այն մնում են իբրև վերաբերական: Խնդիրն այն է, որ նրանք իրենց խոսքամասային (իմաստաբանական) ընդահանուր իմաստով վերաբերական են, սակայն խոսքում կարող են իրենց հիմնական իմաստին զուգահեռ երկրորդաբար կատարել նաև այլ խոսքի մասի (այստեղ՝ շաղկապի) գործառույթ. սա խոսքի մասերի (տարբեր բառախմբերի) կիրառությունների սովորական դրսևորումներից մեկն է: Նշենք նաև, որ վերաբերականները կարող են կատարել ոչ միայն համադասական, այլև ստորադասական շաղկապների գործառույթ: Օրինակ՝ ասես (թե) կարծես (կարծես թե), չլինի (թե), ախր, արդյոք, իբր թե, իբրև թե և այլ վերաբերականներ, հանդես գալով բարդ ստորադասական նախադասություններ բաղադրիչների միջև, կատարում են նաև ստորադասական շաղկապներին հատուկ գործույթ՝ մնալով, իհարկե, որպես վերաբերական: Պետք է ասել, սակայն, որ ստորադասական շաղկապին բնորոշ այդ գործառույթը կատարելով հանդերձ, «չեն բարձրանում» ստորադասական շաղկապնեի աստիճանին՝ դրանով իսկ վկայելով, որ իրենք շաղկապ չեն, այլ՝ վերաբերական: Ահա օրինակներ՝ Անահիտը տիկնիկը սեղմեց կրծքին՝ չլինի թե Վաչիկը թռցնի ձեռքից: Կարինեն այնպես վախեց, ասես որսորդից փախած եղնիկ լիներ: Նա պատերազմին չմասնակցեց. ախր կռվի հենց առաջին օրից ծանր վիրավորվել էր:

Դժվար չէ նկատել, որ ստորադասական շաղկապների գործարույթ կատարող վերաբերականները այնքան թույլ են կատարում իրենց այդ երկրորդական դերը, որ ստորադասական նախադասությունը թողնում է շարահարական կապակցության տպավորություն:

Այստեղ ստորադասական շաղկապներին առավել մոտ են կանգնած ասես, կարծես (թե) վերաբերականները. դա պարզորոշ երևում է նաև բարդ ստորադասական նախադասությունների գերադաս ու ստորադաս բաղադրիչների կապակցման միջոցից և հնչերանգից:

Մի շարք վերաբերականներ խոսքում կատարում են նաև բառնախադասությունների դեր: Պարզ է, որ այդ բառերը ստորոգում են ձեռք բերում միմիայն խոսքային ոլորտի և հնչերագի շնորհիվ: Սա նշանակում է, որ դրանք նախադասություն են դառնում,