Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/189

Այս էջը հաստատված է

Հիմնականում հարց ու պատասխանական խոսքում՝ որպես, այսպես ասած, պատասխանական նախադասություններ: Օրինակ՝

— Դու նախապատրաստե՞լ ես գործուղման պարագաները:

— Իհարկե:

— Վերցրե՞լ ես համապատասխան գրքեր:

— Այո՛, անշուշտ:

Նշվածները, պարզ է, հաստատական բառ-նախադասություններ են: Կամ՝

— Անահիտը վերադարձե՞լ է դասից:

— Ո՞չ:

— Կարենը գյու՞ղ է գնացել:

— Չէ՞:

Նշվածները ժխտական բառ-նախադասություններ են:

Հետևյալ բառ-նախադասություններն էլ կոչվում են հարցական.

— Դու գիտե՞ս, որ Գագիկը տեղափոխվել է այլ աշխատանքի:

— Մի՞թե:

Նոր հիմնարկի հեռախոսի համարն ինձ արդեն հայտնի է:

— Արդյո՞ք:

— Ահա այն:

Որոշ վերաբերականներ ձևավորում են հորդորական բառ-նախադասություններ: Ահա.

— Ես ձեր հանձնարարությունը կատարել եմ ժամկետից շուտ:

— Կեցցե՛ս:

— Կարելի՞ է մեկ ժամով դուրս գալ հիմնարկից՝ երեխային տուն հասցնելու համար:

— Խնդրեմ:

Երկբայական վերաբերականներն. պարզ է. կարող են կատարել նաև երկբայական բառ-նախադասությունների գործառույթ:

Այսպես.

— Ի՞նչ ես կարծում՝ այսօր անձրև՞ կգա:

— Երևի:

— Դու վա՞ղն ես մեկնելու Մոսկվա:

— Հավանաբար: