Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/190

Այս էջը հաստատված է

Բառ-նախաղասություններ կարող են դառնալ նաև, այսպես կոչված, գնահատողական (դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար), զիջական, սաստկական և այլ վերաբերականներ՝ խիստ սահմանափակ գործածությամբ:

Վերջում նշեք, որ այս հարցերը ուսուցիչը պետք է մեկնաբանի «Վերաբերականներ» թեման ուսումնասիրելիս, հատկապես նրանց շարահյուսական կիրառությունները բացատրելիս, իսկ «Միջանկյալ բառերը» ուսումնասիրելիս պետք է հատկապես ընտրի համապատասխան տեքստ (կամ կազմի), որը հագեցված լինի միջանկյալ բառերով՝ արտահայտված վերաբերականներով՝ կապ ստեղծելով այդ քերականական (ձևաբանական և շարահյուսական) իրողությունների միջև: Իսկ «Շաղկապ» թեմա ուսումնասիրելու ընթացքում կարելի է նշել այն վերաբերականները, որոնք կարող են կատարել նաև շաղկապական գործառույթ: Նշենք, որ այդ թեման ուսումնասիրելիս խոսվում է նաև հարաբերական դերանունների մասին, որոնք ստորադասական շաղկապների դեր են կատարում: Ուրեմն՝ շաղկապական բառերը բացատրելիս կարելի է կանգ առնել այն խոսքի մասերի վրա, որոնք զուգահեռաբար (երկրորդաբար) կարող են կատարել նաև շաղկապական գործառույթ: Դասարանական և տնային աշխատանքներ հանձնարարելիս ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ կետերի վրա:

ա)վերաբիրականների դերը. նրանց գործածությունը նախադասության մեջ.

բ)վերաբերականների հնչերանգը.

գ)վերաբերականների կիռարությունները, վերաբերականները որպեզ միջանկյալ բառեր և երանգավորող բառեր.

դ)վերաբերականների շաղկապական կիրառությունը.

ե) վերաբերականները որպես բառ-նախադասություններ:

Իսկ «Միջանկյալ բառեր, բառակապակցություններ և միջանկյալ նախադասություններ» թեման ուսումնասիրելիս պետք է լուրջ ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա.

ա) Ո՞ր խոսքի մասերի մեջ մտնող բառերը կարող ե գործածվել որպես միջանկյալ բառեր.

բ) վերաբերականների և միջանկյալ բառերի կապերը.

գ) միջանկյալ բառերի, բառակապակցությունների և վերաբերականների հնչերանգային նմանությունները.