Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/193

Այս էջը հաստատված է

ստորակետով, որը հանդես է գալիս նախադաս և վերջադաս գործածված ձայնարկությունների կիռարության ժամանակ: Իսկ երբ այդ դադարը չկա, պարզ է, որ ձայնարկություններից հետո ստորակետ չի դրվում:

Այսպիսին են գերազանցապես կոչական ձայնարկույունները: Օրինակ՝

1. Ա՛յ մարդ, վերացրու այս գիրքը և տար գրադարան:

2. «Տո դե ճակատի գիր ա, էլի» (Հ. Թումանյան):

3. է՛յ ագահ մարդ, է՛յ անգոհ մարդ,

Միտքդ երկար, կյանքդ կարճ...(Հ Թումանյան):

4. Ո՜վ դու բարեկամ, ինչու՞ չես խոսում:


Կոչական ձայնարկությունները կարող են գործածվել նաև հնչերանգային դադարով նախադասության անդամներից անջատվել ստորակետով: Օրինակ՝

1. Հե՜յ, դադարեցրու աշխատանքդ և արի ինձ մոտ:

2. է՜յ, ի՞նչ ես անում այստեղ:

3. Ինչու՞ ես պղտորում ջուրը, տո՛:

4. էյ-հե՜յ, լսեցեք, իմ քաջ զինվորներ:

Այստեղ նշված ձայնարկությունները կարծես ձեռք են բերել կոչականների արժեք և կետադրվել այնպես, ինչպես սովորական կոչականները:

Նշեք և այն, որ կոչական ձայնարկությունները կարող են ձևավորել յուրահատուկ բառ-նախադասություններ: Օրինակ՝

— Ջու՜, ջու՜, ջու՜, ջու՜...

— Փի՛շտ, փի՛շտ, սատկես դու:

— Փիսի՜, փիսի՜, փիսի՜:

— Ծիպո՛, ծիպո՛, ծիպո՛, ծիպո՜...

Իսկ ինչ վերաբերվում է բնաձայնական ձայնարկություններին, ապա պետք է ասել, որ դրանք խոսքում մի յուրահատուկ բացահայտիչներ են դառնում միայնակ՝ իբրև յուրահատուկ նախադասություններ: Այսպես.

1. Մեկ էլ լսվեց մի ձայն՝ շրը՛խկ և տապալվեց կաղնին:

2. Մի անորոշ ձայն էր լսվում՝ կա՛կղա՛, կա՛կաղ՛. հասկերի մեջ կաքավն էր երգում:

3. Ձորում խոխոջում էր առվակը՝ քը՜չ-քը՜չ, քը՜չ-քը՜չ…

4. — Սը՜սս, ս՜սս, երեխանե՛ր: