Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/194

Այս էջը հաստատված է

— Տր՛ղ,— մեղուն իջավ ծաղկի առրէջքներին: Դժվար չէ նկատել, որ այսպիսի նախադասություն գրական լեզվում քիչ են գործածվում: Նրանք սովորաբար կիրառվում են գեղարվեստական երկերում կամ բանավոր խոսքում:

Այսպիսով՝ ձայնարկություններն ուսումնասիրելիս ուսուցիչը կանգ է առնելու նաև այդ խոսքի մասի կիրառությունների վրա՝ նշելով, որ հետկապես զգացական ձայնարկությունները կարող են երանգավոր նաև նախադասություններ՝ դառնալով միջնակյալ բառեր իսկ միջանկյալ բառերն ուսումնասիրելիս անտարակույս, պետք է բերի այնպիսի նախադասություններ ևս, որտեղ իբրև միջանկյալ բառեր են գործածվում նաև ձայնարկությունները:

Բոլոր տեսակի առաջադրանքներ և հանձնարարություններ տալիս ուսուցիչը պետք է գոծադրի մեթոդական-մանկավարժական համապատասխան եղանակներ, մեթողներ հնարներ՝ առաջադիր նյութը խոր ուսուցանելու համար:




ԲՈՎԱԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն 
 1
Գոյական շարահյուսության մեջ 
 14
Ածականր շարահյուսության մեջ 
 98
Թվական նախադասության մեջ 
 109
Դերանունը շարահյուսության մեջ 
 118
Բայը շարահյուսության մեջ 
 137
Մակբայ արտահայտւթյան մեջ 
 166
Քերականական խոսքի մասեր արտահայտության մեջ 
 171
Վերաբերմունքային խոսքի մասերը արտահայտության մեջ 
 179