Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/21

Այս էջը հաստատված է

բացահայտիչ՝ ժողովուրդ բառը, որն իր վրա է առել հենց իր բացահայտյալի (ենթակայի) պաշտոնը և դարձել է ենթական:

Սա հետաքրքրական մեկնաբանություն է: Եվ, հիրավի, եթե հեղինակը հետևողականորեն կիրառեր իր այդ հայեցակետը, ապա «բացահայտիչ ենթակայի» կողքին կընդուներ նաև «բացահայտիչ-խնդիրներ», «բացահայտիչ-պարագաներ» և այլն: Իսկ դա նշանակում է, որ բացահայտիչ ինքնություն անդամ՝ գոյականի առանձին լրացում չկա, ինչպես աշխարհի բազմաթիվ լեզուներում: Բայց քանի որ բացահայտիչը դպրոցական համակարգված քերականության մեջ ներկայացվում է իբրև «գոյականական անդամի լրացում», մենք ևս պարտավոր ենք իրողությունը ներկայացնել ըստ գործող ծրագրի ու դասագրքի: Դա կքննենք ի՛ր տեղում:

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՍՏՈՐՈԳԵԼԻ

Նախ՝ փորձենք մեկնաբանել այս իրողության էությունը: Այս տերմինը հայ քերականագիտության մեջ առաջին անգամ գործածում է մեծ հայագետ Ա. Այտընյանը[1]: Ի թիվս Վ. Չալըխյանի քերականության մեջ կատարած բազմաթիվ փոփոխությունների՝ Ա. Այտընյանը լրջորեն խմբագրում է նաև բայի սեռին ու խընդրառությանը (խնդիրներին) վերաբերող բաժինը, հետազոտում սեռի (ուղիղ) և բնության (անուղղակի) խնդիրները՝ ստորոգելին անվանելով նաև «ուղղական խնդիր բնության»: Ահա ինչ է գրում այդ մասին. «Եմ էական բային ուղղական խնդիրն ստորոգելի ալ կըսվի, որն որ ի՞նչ է հարցման կպատասխանե: Ինչպես երբ ըսեմ՝ եղբայրս հիվանդ է...» (մեջբերման մեջ գիտակցաբար չենք նշել որոշ իրողությունների թուրքական տարբերակներ)[2]: Հետագայում այս տերմինը չգործածվեց[3]: Փոխարենը ի հայտ եկան «ստորոգի դեպ,» «Լեղվաբանական բառարանի» հեղինակներ (Հ.

  1. Նույն տեղտ, էջ270
  2. Հ. Վրթանիսի Չալըխեան. Քերականութխն Հայկազեան լեզուի, հանդերձ փոփոխմամբք և յաելուածովք, աշխատասիրեալ ի Հ. Արսենէ. Վ. Այտընեան. Վիեննա, 1885, էջ 222:
  3. Այս մասին տե՛ս Վ. Ավագյան, Հայոց լեզվի տեսության և ուսուցման հարցեր, Երբ1980: