Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/23

Այս էջը հաստատված է

բերում է, օրինակ, «Դար ոչ էք յաշխարհէ» նախադասությունը, որտեղ տոկա «յաշխարհէ» (աշխարհից) բառն ըստ անվանի գիտնականի՝ ստորոգելի չէ (Դուք աշխարհից չեք): Այտընյանի կարծիքով՝ ստորոգելին (իր տերմինով՝ «ուղղական խնդիրր») դրվում է էական բայերի և ասիմ, կոշիմ, ընտրիմ, դնիմ, յօրինիմ ու սրանց նման ուրիշ բայերի հետ։ Ընդ որում, այդ «խնդիրները» կարող են արտահայտվել գոյականով և ածականով (նրանք կարող են հանդես գալ նաև նախդրով, տրականով, հատկապես էական բայերի ու դնիմ, գործիմ, համարիմ և ուրիշ բայերի հետ): Ապա հայագետն ավելացնում է նաև, որ ստորոգելի են առնում նաև հայցականով բնության խնդիր պահանջող ներգործական բայերը՝ կոչեմ, ընտրեմ, գնեմ, կարծես, ասեմ և այլն:

Հետաքրքրական է նաև Ա. Բագրատունու՝ ստորոգելիի ըմբռնումը: Նա ևս ստորոգելին էական բայի խնդիր է ընդունում, որը կարող է գրվել բոլոր ուղիղ և թեք հոլովներով: Հարկ է նշել նաև, որ Բագրատունին ոչ միայն բերում է բոլոր հոլովներով դրված ստորոգելիների առատ օրինակներ, այլև թվարկում է էական (միադիմի) շատ բայեր՝ անել է, վայել է, պիտոյ է, պետք են, դէպ լինի, կամ եղև, հարկ է, լալ է, պարտ է և այլն։

Այժմ դառնանք այն հարցին, թե աշխարհաբարի քերականներն ինչպե՞ս են ըմբռել և քննել ստորոգելին: Աշխարհաբարի դասական քերականության մեծագույն դեմքը՝ Մ. Աբեղյանը, իր դարակազմիկ «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ նորովի քննեց հայերենի բոլոր մակարդակների իրողությունները: Խոսքը մասնավորելով խնդրո առարկա հարցին՝ նշենք, որ նա բայ-ստորոգյալը բաժանում է երկու տեսակի՝ պարդ և բաղաղրյալ: Խոնարհված բայով արտահայտվածը լեզվաբանը համարում է պարդ. «Պարդ բայ-ստորոգյալն արտահայտվում է միայն մի բայով, լինի բայը պարզ թե բաղադրյալ ժամանակով, ինչպես՝ ծառերը ծաղկեցին, ծառերը ծաղկում են, ջուրը եփ է գալիս»[1]: Դժվար չէ նկատել, որ հարցի նույն ըմբռնումն առկա է նաև արդի հայերենում: Այլ է, սակայն, բաղադրյալ ստորոգյալի աբեղյանական ըմբռնումը: Ըստ Աբեղյանի՝ բաղադրյալ բայ-ստորոգյալն արտահայտվում է՝

  1. Մ. Աբեղյան, Հայոց լեցվի տեսություն, 1965, էջ 367: