Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/25

Այս էջը հաստատված է

սինքն՝չի հետազոտել այն բաղադրյալ ստորոգյալները որոնց ստորոգելինները կարող են արտահայտվել թեք հոլովումներով դրված առարկայացույց բառերով, սակայն նրբանկատ լեզվաբանը չէր կարող չտեսնել նաև այնպիսի կառուցվածքներ որոնցում էական կամ վերացական բայերի <<լրացումները գոյակն կամ ածական չեն>>։Նա գրում է,որ նույնիսկ եմ,լինեմ բայերը <<կարող են մենակ բայ-ստորոգյալ կազմել։Նա այստեղ է նախադասության մեջ է-ն համարժեք է գտնվում է,կա բայերին։Այսպես էլ՝ լինում է չի լինում, մի թագավոր,որտեղ լինում է չի լինումը համարժեք է


այսիքն՝ չի հետազոտել այն բաղադրյալ ստորոգյալները, որոնց ստորոգելինները կարող են արտահայտվել թեք հոլովումներով դրված առարկայացույց բառերով, սակայն նրբանկատ լեզվաբանը չէր կարող չտեսնել նաև այնպիսի կառուցվածքներ որոնցում էական կամ վերացական բայերի «լրացումները գոյակն կամ ածական չեն»։ Նա գրում է, որ նույնիսկ եմ, լինեմ բայերը կարող են մենակ բայ-ստորոգյալ կազմել։ Նա այստեղ է նախադասության մեջ է-ն համարժեք է գտնվում է, կա բայերին։ Այսպես էլ՝ լինում է չի լինում, մի թագավոր, որտեղ լինում է չի լինումը համարժեք է գտնվում է, կա բայերին: Սրանք՝ այս վերացական բայերը, կազմում են «խոսքի լոկ ձևը՝ առանց բովանդակության, ուստի պետք է այս կամ այն հատկանիշով լրացվեն՝ հասկանալի ու պիտանի խոսք կազմելու համար» (էջ 369):

Աբեղյանի վերոհիշյալ մտքերից դժվար չէ ենթադրել, որ, օրինակ, Նա այստեղ է նախադասության մեջ նշվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ տեղի պարագա: Այս մասին տեղին գիտողություն ունի նաև պրոֆ. Վ. Առաքելյանը: Ահա. «Հայերենում հիմնական բայական հանգույց եմ օժանդակ բայն է, որ սակավ դեպքերում ունի նաև ինքնուրույն գործածություն (ընդգծումն իմն է՝ Վ. Ա.)՝ կա, գոյություն ունի, գտնվում է նշանակությամբ: Օրինակ՝ նրա ձեռքերումն էին ամենաշահաբեր գործերը և ամենաբերրի հողերը: Այս նախադասության մեջ էին-ը ունի գտնվում էին նշանակությունը: Ես եմ նշանակում է՝ Ես կամ, ես գոյություն ունեմ»[1]: Այնուհետև Վ. Առաքելյանը նշում է, որ բաղադրյալ ստորոգյալների այն մասը, որն արտահայտված է մակբայով, «կարելի է տեղի պարագա համարել, իսկ եմ-ը՝ առանձին ստորոգյալ» (ն. տ.): Հարց է առաջանում. իսկ եթե մակբայով չի արտահայտված, այլ տեղ, ժամանակ, ձև, չափ ցույց տվող զանազան խոսքի մասերո՞վ: Պարզ է, որ ըստ Առաքելյանի, դրանք ևս պիտի պարագա կոչվեն: Ենթադրենք, թե բաղադրյալ ստորոգյալի վերադիր կոչվածը պարագայի փոխարեն խնդրի գործառույթ ունի: Կարծում ենք, որ ելնելով նախադասության անդամի հիմնական հատկանիշներից, դրանք ևս պիտի խնդիրներ համարվեն:

  1. Վ. Առաքելյան. Հայրենի շարահյուսություն, հ. 1, 1958, էջ 149