Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/27

Այս էջը հաստատված է

թեք հոլովներով), հարակատար, ենթակայական դերբայներով (ինչպես նաև այն մակբայներով, որոնք ածական կիրառությամբ են հանդես գալիս` որպես որոշիչ և ստորոգելի)(Գետի ընթացքը շատ դանդաղ է, Ստացված գրքերը շատ են: Վիրահատությունը հանկարծակի էր)[1]...

Մեր պրպտումները ցույց են տալիս, որ ստորոգյալին մի տեսակ բայարմատի դեր կատարող միավոր է, իսկ հանգույցը` յուրահատուկ դիմույթի: Եվ պատահական չէ, որ ստորոգյալին դիմույթը երբեմն ել հանդես են գալիս մի բայաձևում, ընդ որում, վերածություն, փոխարկում և այլ հատկություն ցույց տվող վերացական բայերը ինչ-որ տեղ ասես հավասարվում են երկրորդական ձևույթների (տվյալ դեպքում՝ ան սոսկածանցին): Օրինակ՝ Հողը քար դարձավ (Հողը քարացավ, Նա ինձ ընկեր դարձավ.(Նա ինձ ընկերացավ): Երբեմն էլ ժողովրդախոսակցական լեզվում վերացական բայերին փոխարինում են զանազան նյութական բայեր ու դարձվածքային միավորներ (քար կտրել, թև ու թիկունք կանգնել ուսուցիչ աշխատել, պարտք մնալ և այլն):

Այո՛, ստորոգելիները մի յուրահատուկ միավորներ են նախադասության շղթայում, որոնք չափազանց սերտ կապի մեջ են ենթակայի, հատկացուցչի ու որոշչի հետ այն հաշվով, որ փոխարկման հնարանքի կիրառման հետևանքով համապատասխան ստորոգելիները կարող են դառնալ կամ ենթակա, կամ որոշիչ, կամ հատկացուցիչ: Այլ կերպ ասած՝ թե՛ ստորոգելիի դերում հանդես գալիս, թե՛ նշված անդամների գործառույթներում «ընդհանուր հայտարարում» դրանց պաշտոնները նման են: Քանի որ ենթակայի, որոշչի, հատկացուցչի գործառույթով կարող են հանդես գալ առարկայանիշ ու նրանց հատկանիշացույց բառերը, ուստի ստորոգելի պիտի դիտվեն հենց դրանք, բայց ոչ խնդիրների ու պարագաների գործառույթ կատարող զանազան միավորներ, որոնք հաճախ երևան են գալիս էական (վերացական) բայերի հետ:

Փոխարկման հնարանքը կիռարելով համապատասխան նախադասությունների մեջ՝ նկատում ենք ստորոգելիների և ենթակայի, որոշչի, հատկացուցիչի գործառութային համարժեքությունը: Ահա. Այս ոսկորը գանգի է (Գանգի ոսկորն այս է. Սուրենը բժիշկ

  1. Քիչ գործածական է