Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/38

Այս էջը հաստատված է

գործառույթ ունեցող շարահյուսական միավորներով: Սա հեշտ է ըմբռնվում ու յուրացնում, եթե մանավանդ այն հրամցվում է գեղարվեստական համապատասխան խոսքի միջոցով: Ահա օրինակ՝ «Մեր խորհրդակցությունն այսօր է լինելու, իսկ ընտրությունները երեկ էին: Արդեն հինգ օր է, ինչ Երևանում ենք և ստացել ենք մեծ տպավորություն: Կոտրվածքը չափազանց շատ էր: Ընկերներս այժմ զեկուցման են: Երեխաները դասի են, հիմա դահլիճում են: Այս կինոնկարը Խորհրդային Հայաստանի, նրա առաջընթացի մասին է: Այդ տպավորությունները ոչ թե գրքերից են կամ ուրիշի, այլ՝ սեփական ուսումնասիրություններից»:

Այսպիսի միավորների հիման վրա կատարելով համապատասխան աշխատանքներ՝ աշակերտները համոզվում են, որ առկա ստորոգյալները կազմված են էական (վերացական) բայերից և պարագայական ու խնդրային գործառույթներ ունեցող միավորներից, որոնք ունեն իրենց հիրավի. որոշակի պաշտոնն ու հարցը: Դիցուք՝ Մենք Երևանում ենք նախադասության մեջ ենթական (ովքե՞ր) Մենք-ն է, ստորոգյալը՝ ենք-ը (պակասավոր բայ է՝ հարց չունի), տեղի պարագան (որտե՞ղ) Երևանում միավորն է: Նրանք դասի են նախադասության դասի բառն էլ նպատակի պարագայի գործառույթ ունի[1]: Քիչ չեն դեպքերը, երբ հատկապես գեղարվեստական խոսքում հանդիպում են զեղչված էական բայերով նախադասություններ: Ի դեպ, դրանք հիմնականում վերնագրեր են լինում, հաճախ էլ նման կառուցվածքները երևան գալիս բարդ նախադասություններում՝ որպես նախորդ նախադասության համապատասխան էական բայի զեղչման հետևանք: Օրինակներ՝ Անատոլի Կարպովը՝ աշխարհի չեմպիոն, Յուրի Վարդանյանը՝ համաշխարհային ռեկորդակիր, Մենք սպաներ էինք, իսկ նրանք՝ գնդապետներ: Սա Երևանն է, իսկ Հարավում գտնողը՝ Կապանը:

Բերվում են նաև այլ օրինակներ, բացատրվում, որ նման կառուցվածքներն ունեն ոճական կարևոր արժեք. զեղչումը խոսքը դարձնում է ավելի դիպուկ ու սուր, նախադասություններն «ազատում է» միապաղաղությունից, նույնիսկ խնայում է տեղն ու

  1. Նշենք, որ այսպիսի նախադասությունները շուտ լայն կիրառություն չունեն դրանք. գրական լեզու են մտել ժողովրդախոսակցական ոլորտից