Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/39

Այս էջը հաստատված է

ժամանակը: Այդ վկայելու համար բերենք մի դիպուկ օրինակ ևս: Ահավասիկ.

Իմ քաղցրանուն,
Իմ բարձրանուն,
Իմ տառապած,
իմ պառապանծ,
Հների մեջ՝ նոր ու ջահել,
Նորերի մեջ նոր ու ջահել,
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերդ՝ ջուր, ինքդ՝ ավագ,
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռվախ փշատ,
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ,
Դու զվարթնոց, ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ,
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ, ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի,
Դու՝ նետ, նիզակ, մկունդ կոպիտ
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգիր վեպ, դու՝ Սասնա ծառ...
Իմ փառապանծ,
Իմ տառապած,
Իմ բարձրանուն,
Իմ քաղցրանուն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան,
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արարատյան խախող սևաչ,
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ,
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ
Խոսուն վկա կոտորածի