Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/41

Այս էջը հաստատված է

փոխանուն «սեռականին», և ընդհանուր հայտարարում ակնբախտորեն երևում է ուղղական հոլովով (բառի ուղիղ ձև, անվանողական միավոր) դրված բառաձևը: Դա այնքան պարզ ու բացահայտ ճմարտություն է, որ նույնիսկ վիճարկելի չէ: Բավական է նայել բառաձևին, հարց տալ և հոլովել այն: Այսպես. կարմիր Արամինը (ուղղ.) կարմրի կամ Արմենի (սեռ.) կարմրին կամ Արամինին (տր.), կարմիրը կամ Արամինը (Արամինին), կարմրից կամ Արամինից,կարմրով կամ Արամինով, կարմրում կամ Արամինով, կարմրում կամ Արամինում և այլն:

Մեր միտքն են հաստատում նաև այլ մասնագետներ.Փոխանուն սեռականները որպես բառի ուղիղ ձևեր կարող են կրկնակի հոլովման ենթարկվել, ինչպես՝ ուսանողինը-ուսանողինի-ուսանողինից-ուսանողինով, կազմել հոգնակի թիվ և հոլովվել նաև հոգնակի թվով, ինչպես՝ ուսանողներինը-ուսանողներինի-ուսանողներից, ուսանողներով և այլն[1]: Եզրակացությունը մեկն է՝ «փոխանուն սեռականը» գնահատվում է այնպես, ինչպես ուղղականով ստորոգելիի պաշտոն կատարող բոլոր շարահյուսական միավորները

ԳՈՅԱԿԱՆԸ ՈՐՈՇԻՉ

Հանրահայտ ճշմարտություն է, որ գոյականն ուղղական սեռական,բացառական և գործիական հոլովաձևերով կարող է կատարել նաև որոշչի շարահյուսական գործառույթ։ Բնական է,որ այդ հոլովներն անցնելիս ամենից առաջ պիտի բերվի գեղարվեստական խոսք-տեքստը,որի հիման վրա էլ աշակերտների միջոցով պիտի գտնվեն-զանազանվեն համապատասխան որոշչի (գոյական որոշիչ օրինակներով հագեցված համապատասխան տեքստ. «Վարդան զորավարն իր առյուծ քաջերին ծանոթացնում էր պարսիկ հրոսակներին ջախջախելու ծրագրին։ Հայ ժողովրդի կյանքով շնչող շինական Առաքելը, իշխան Արտակը, մտավորական ու արհեստավոր, գիտնականու գեղջուկ հայորդիները

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցե, հ. Ա, 1970, էջ 99