ունեն և իրավամբ ցույց են տալիս զարավարի ու թագավորի ավելի շուտ ով լինելը, քան ինչպիսին կամ որպիսին լինելը[1]:
Այժմ դառնանք ամենահիմնական հարցին:
Ուղղականով գոյական որոշիչներն ըստ էության ցույց են տալիս մասնագիտություն, զբաղմունք (ուսուցիչ, բժիշկ, արմնադիր, հյուսն...) ը այնպիսի անվանումներ, որոնք առարկային զուգահեռ նաև որոշչական-հանկանշային երանգ ունեն: Ասենք՝ քար, պղպատ և նման գոյականներում առկա է նաև պինդ հատկանիշի իմաստը (քար աշխարհ, պողպատ կամք): Սրանից կախված՝ մի շարք կենդանիների (անասունների) անվանումներում ևս առկա է նրանց հիմնական հատկանիշների տարրերը (գայլը՝ ագահ, արջը՝ կոպիտ, խողը՝փնթի, աղվեսը՝ խորամանկ, էշը՝ հիմար):
Ուրեմն՝ երբ ասում ենք՝ Նա աղվես մարդ է, հասկանում ենք խորամանկ, իսկ երբ ասում ենք՝ խոզ մարդ, հասկանում ենք թափթըփված, անհոգ... մարդ: Գոյական որոշիչն ուսուցանելու համար մեծ ջանքեր թափելու հարկ չկա: Բավական է գտնել գոյականը և նրա լրացումը (ընդ որում, վերջինս, լինելով գոյական, պատասխանում է ո՞ր, ինչպիսի՞, որպիսի՞ հարցերի, քանզի որոշում-ացահայտում է այս կամ այն գոյականի հատկանիշը), և հարցը որոշակիանում է: Դա ցուցադրելու համար հարկավոր է կատարել նաև այսպիսի վարժություն. գրել (նշել, ասել) գոյականներ, որոնք ունեն ընդգծված հատկանիշներ, ապա դրանցով սեղծել բառակապակցություններ և օգտագործել նախադասություններում: Այսպես.
Բարդի (սլացիկ) հասակ Նրա բարդի հասակը գրավում էր բոլորիս ուշադրությունը...
գլուխ (կլոր) սոխ . . . . .
ծով (խոր, պայծառ, ծավալուն) աչքեր . . . . .
շաքար (քաղցր) խոսք . . . . .
Իարկե, գոյական որոշիչները հիմնականում մասնագիտություն, զբաղմունք, արհեստ, ազգություն նշող և այլ անուններ են, որոնք հեշտ են մտապահվում աշակերտնորի կողմից: Կամ՝ արվեստին, գիտությանը, տեխնիկային, կենցաղին որևէ առարկային տրվող
- ↑ Խոսքը չի վերաբերում բացահայտչի արդի ըմբռնմանը