պայմանական անունը՝ անվանումը, նախադասության մեջ գոյական որոշիչ է դառնում: Այդ ուսուցելու համար կարելի է դիմել այսպիսի հնարանքի.
... գետ ...ծով ...լիճ ...երկրամաս ... վեպ ...խանութ ...գործարան ... գինի
Աշակերտներն իրենք են ավելացնում (կկետերի փոխարեն դրում) համապատասխան գոյական որոշիչներ: Ասենք` Վոլգա, Դանուբ, Դոն, ԼԵնա, Օբ, Արաքս, Պո... գետ, Երևան, Աթենք, Փարիզ, ԼՈնդոն... քաղաք, «Նաիրի», «Դվին», «Ախթամար»... կկոնյակ և այլն, և այլն:
Այսքանից հետո համապատասխան վարժություններ կատարելով` աշակկերտները հեշտությամբ կյուրացնեն այդ թեման և «Որոշիչ» նյութն անցնելիս էլ միանգամայն դյուրությամբ կսովորեն գոյական որոշիչները:
Ինչ մնում է սեռական հոլովաձևավ դրվող գոյական որոշիչներին, ապա պիտի իրավացաիորեն նշել, որ դրանք չափազանց մնան են հատկացուցչին, որի թե՛ արտահայտած շարահյուսական հարաբերությունը (իմաստը, պաշտոնը), թե՛ բառային ձևը ասես թե սեռականի համար «մենաշնորհային» են: Եվ, իրոք, հատկացուցիչը դրվում է միմիայն սեռականով, իսկ մյուս շարահյուսական գործառույթնորը (ստորոդելի, գոյական որոշիչ) սեռականի «մենաշնորհներ» չեն, մանավանդ շփման (գործառական) եզրեր ունեն այլ պաշտոնների հետ... Ինչևէ, որքան էլ դժվար լինի դրանց՝ սեռականով գոյական որոշիչների ու նույնաձև հատկացուցիչների զանազանման խնդիրը, այդուհանդերձ կան տարբերիչ գծեր: Եվ այդ տարբերիճ գծերից ամենահիմնականը հարցն է (որոշչի հիմնական հարցերից մեկը՝ ո՞ր-ը): Օրինակներ՝ հոնի մուրաբա, շաքարի ճակնդեղ, դեղձի կոմպոտ, սալորի պովիդլո և այլ կապակցություններում նշվածները սխալ է ասել՝ հատկացուցիչներ են. խնդիրն այն է, որ թե՛ հատկացուցիչը, թե՛ որոշիչը նաև վերաբերություն են ցույց տալիս: Ուրեմն՝ դրանք տարբերակվում են հիմնականում լեզվազգացոխությամբ (քերականական«հոտառությամբ»). հարկավոր է զգալ, թե տվյալ դեպքում պատկանելությու՞նն է ընդգծվում, թե՞ վերաբերմունք, երկրորդ՝ վերջինս հատկացակա՞ն հարաբերություն է ցույց տալիս (ուսուցչի տուն, մոր սեր, եղբոր վերաբերմունք), թե՞ «հատկանշանային»