(սերկևիլի մուրաբա, խաղողի հյութ, շաքարի ճակնդեղ․․․)։ Այս խնդիրը լուծելուց հետո նոր միայն պիտի հարց տալ՝ տվյալ կասկածելի շարահյուսական գործառույթը ճիշտը գտնելու համար։ Արդ՝ գոյական որոշիչը հատկացուցիչից տարբերելու համար դիմում ենք նաև լրացուցիչ այլ հնարանքի(փոխարկման եղանակին)։ Այսպես սերկևիլի մուրաբա նշանակում է սերկևիլից պատրաստված մուրաբա, շաքարի ճակնդեղ նշանակում է շաքարի համար գորշվող ճակնդեղ և այլն։ Նշվածները վկայում են, որ իրոք, գործ ունենք որոշչի հետ։ Այս առումով, ինչպես նշվեց, ճիշտ հնարանք է հարց տալը։ Լրացուցիչ են փոխարկման հնարանքի գործադրումը, ինչպս նաև «բաղկացական» ածտկաններին զուգադրել- հակադրելը (քարի դար-քարե դար, թղթի տնակ-թղթե տնակ․․․)։ Իհարկե, կան բազմաթիվ կապակցություններ էլ, որտեղ առկա են գոյական որոշիչը և հատկացուցիչը գրեթե հավասար զորությամբ են հանդես գալիս։ Օրինակ՝ աշնան արև, ամռան շոգ,աղբյուրի ջուր, փղի ուժ և այլն, և այլն։ Դժվար չէ նկատել, որ այստեղ նշվածերը, փոխարկման հնարանքի կիրառման հիման վրա աբվելի շատ որոշչական երանգ են դրսևորում։ Այսպես, եբ ասում ենք, օրինակ, ամռան շոգ, նկատի ենք առնում բարակ, տաք, վառող մթնոլորտը,իսկ երբ ասում ենք,օրինակ, աղբյուրի ջուր, նկատի ենք առնում մաքուր, զուլալ, սառը ջուրը։
Ծանոթություն։ Երբ կասկածվող շարահյուսկան պաշտոնը փոխարինվում է դերանվան (հատկապես անձնական, ցուցական, հարցահարաբերական) սեռական հոլովաևով, ապա գործ ունենք հատկացուցչի հետ։ Օրինակ՝ աղջկա ձայն, այստեղ կարելի է տարբերել երկու պաշտոն՝ հատկացուցչի (ու՞մ՝ նրա․․․) և որոշչի (ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր․․․ աղջկական՝ բարակ, նուրբ)։
Ուսուցման սկզբունքը դարձյալ նույնն է,նախապես բերվում է տեքստը՝ հագեցված սեռականով կիրառվող գոյական որոշիչներով, ապա մանրամասն վերլուծվում են դրանք՝ հակադրվելով հատկացուիչներին։ Այնուհետև բերվում են այլ օրինակներ․․․ (աշակերտներն ասում են նաև իրենց սովորած նյութերից քաղված համապատասխան օրինակներ), կատարում զանազան վարժություններ։
Ի դեպ, կան զանազան բառակապակցություններ, որոնցում