Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/5

Այս էջը հաստատված է

մասնավորապես ձևաբանության ու շարահյուսության փոխհարաբերություններին առնչվող հարցերի համատեղ ուսուցմանը։ Հայտնի է, որ հնչյունները «գումարվելով» են կազմում (տ, ա, ր, ի. հ, ա, յ, ր, ե, ն, ի, ք...). բառեր, իսկ բառը (բառաձևը) ձևաբանության ուսումնասիրության ելակետն է՝ առարկան: Ուրեմն՝ որքան էլ որ բառաձևը «պարտական է» հնչյունաբանությանը, այնուհանդերձ, ձևաբանության համար դա կարևոր չէ։ Քերականության այս բաժնի համար կարևորը պատրաստի միավորն է։ Այսպես էլ, ասենք, շարահյուսության համար, Օրինակ՝ Ես, Արամը և մինիստրության կողմից առաջադրվածը միասին գնացինք Մոսկվա նախադասության մեջ նշվածները ենթականեր են արտահայտված ձևաբանական տարբեր միավորներով։ Դա շարահյուսության համար, ինչ խոսք, էական չէ, քանի որ շարահյուսության ուսումնասիրության ելակետը, առարկան ու նպատակը այլ է։ Ուրեմն՝ որքան էլ որ շարահյուսությունը «պարտական է» ձևաբանությանը, այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է երևույթի շարահյուսական գնահատմանը, տվյալ իրողությունը «կտրվում է» մյուս բոլոր բաժիններից և «հարցը կտրուկ ու որոշակի դնում». տվյալ դեպքում՝ որո՞նք են գործողություն կատարող առարկաները... Այսուհանդերձ, առաջ է գալիս մի չափազանց կարևոր հարց՝ ինչի՞ է կոչված ձևաբանությունը, և, որ ամենաառաջնահերթն է, այդ բաժինը, որպես «բառաձևերի ուսմունք», ինքնին վերցրած, ի՞նչ դեր ու նպատակ ունի։ Նախ՝ ձևաբանությունը, որքան էլ լինի «բառաձևերի ուսմունքը», առանց կիրառական տարրի, այսինքն՝ առանց որոշակի բառաձևերի նշանակության (շարահյուսական պաշտոնի) անիմաստ է, երկրորդ՝ մանկավարժական առումով դա խոցելի է, որովհետև սոսկ բառաձևեր «սերտել տալով» աշակերտներին զրկում ենք հիմնական «պատվանդանից», այսինքն՝ լեզու սովորեցնելուց, խոսք կառուցել ուսուցանելուց։ Այստեղից միանգամայն հեշտ է եզրակացնել, որ ձևաբանությունը պիտի ուսուցել շարահյուսական համապատասխան կիրառական միավորների զուգակցմամբ՝ որոշակի տեքստի հիման վրա, իսկ համապատասխան շարահյուսական իրողություն պետք է մեկնաբանվի ձևաբանական իրակության զուգորդմամբ՝ խորապես հաշվի առնելով ձևի ու բովանդակության ներդաշնակությանը, քերականական երկու միմյանց լրացնող կողմերի սերտությունը,