Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/52

Այս էջը հաստատված է

ցույց են տալիս հատկացում[1]: Հիրավի, նրանք ոչ թե պատկանում են Հրայրին ու Հասմիկին, այլ՝ վերաբերում: Աշակերտներն իրենք են բերում նման օրինակներ, և հստակորեն զանազանվում են պատկանելությունը և վերաբերությունը: Իսկ գրատախտակին ուսուցիչը գրում է.

1. Արևի ճառագայթները արթնացրին Լևոնին:

2. Գրիգորի տղաները և աղջիկները սովորում են մեր դըպրոցում:

Դժվար չէ նկատել, որ նշվածները ցույց են տալիս սերում, այսինքն՝ ճառագայթները և տղաները սերվել, ծագել են արևից և Գրիգորից:

Այսպես էլ՝ Թումանյանի «Անուշը», Շիրվանզադեի «Քաոսը»,

Վարդանի որդին, ջրի գոլորշին և այլն, և այլն:

Այս էլ յուրացնել տալուց հետո ուսուցիչը գրատախտակին գրում է.

1. Թումանյանի արձանը կերտել է քանդակագործ Չուբարը:

2. Անդրանիկի կիսանդրին ստեղծված է մեծ վարպետությամբ:

Այս նախադասություններում ընդգծված անդամները յուրահատուկ հատկացուցիչներ են, այսինքն՝ արձանը մարմնավորում է Թումանյանին, իսկ կիսանդրին՝ Անդրանիկին: Սա էլ յուրահատուկ վերաբերություն է, միայն թե՝ այլ կարգի: Նման օրինակներ տարածված են ամենուրեք՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում:

Ուստի բերելով համապատասխան օրինակներ՝ ուսուցիչը տարբերակել է տալիս հատկացուցչի նաև այդ նրբերանքը՝ կատարել տալով թեմային վերաբերող զանազան վարժություններ:

«Հատկացուցիչ» թեման լավ ըմբռնել տալու առումով անհրաժեշտ է նաև գաղափար տալ բազմակի անհամասեռ հատկացուցիչների մասին: Սա լավ հասկացնելու համար պիտի համադրվեն-հակադրվեն համասեռ (համադաս) և ոչ համասեռ (անհամադաս) հատկացուցիչները: Այսպես.

  1. «Մաքուր» վերաբերություն են ցույց տալիս, ասենք, խաղի կանոններ, սիրո երգեր և նման կաղապարի հատկացուցիչները, սակայն բերված օրինակներում ևս Հասմիկի և Հրայրի բառերը ցույց են տալիս ոչ թե պատկանելություն, այլ՝ վերաբերություն (հատկացում)