գեղեցիկը-գեղեցիկի, բարին-բասրու, Սուտենինը - Սուրենինի, Ատոմինը-Ատոմինի և այլն:
Բարու հաղթանակը ապահովված է:
Կատարյալի համբավը հռչակվեց աշխարհում:
Չարենցի՝ քաղաքացիական տարիների երգերը տոգորված են կենսական սուր լիցքերով:
Այս մասին ուսուցիչը, օրինակներ բերելով, նշում է, որ դրանք շատ տարածված չեն: Բերվում են նաև ուրիշ օրինակներ, կատարում տարբեր վարժություններ:
Հատկացուցիչի մի տեսակը բացահայտվող հատկություն ունի: Օրինակ՝ Փափազյանի Օթթելլոն անզուգական է: Ավետ Ավետիսյանի Զամբախովը հիացրեց հանդիսատեսներին: Դժվար չէ նկատել, որ այս և նման օրինակներում հատկացյալը մի տեսակ բացահայտիչ է հատկացուցչի համար:
Կարծում ենք, որ այդ հատկացուցիչները «երբեմնի» կողմնակի ենթականեր են (Փոփազյանի խաղացած, կերտած Օթելոն...), որ հետևանք են դերբայների զեղչման:
ԳՈՅԱԿԱՆԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ
«Գոյականը՝ բացահայտիչ» թեման ուսուցելիս նախապես պետք է հիշեցնել գոյականական մյուս լրացումնորը (որոշիչ, հատկացուցիչ), համեմատել -հակադրել դրանք միմյանց: Իհարկե, անհրաժեշտ է նշել, որ բուն բացահայտիչն իր շարահյուսական դերով շատ նման է որոշչին (հատկապես գոյական որոշչին): Օրինակ՝ մեր մեծ արքա Տիգրանը հզոր էր, ապա՝ Մեր մեծ արքա Տիգրանը հզոր էր: Դժվար չէ նկատել, որ համեմատվող պաշտոնները իրարից տարբերվում են միայն հոդառությամբ (համաձայնության): Իսկ հետևյալ օրինակում դա էլ չկա. Մենք մտանք Հայաստանի մայրաքաղաք Երևան, ապա՝ Մենք մտանք Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան:
Այսուհանդերձ, բերելով համապատասխան օրինակներ, ուսուցիչը պիտի կանգ առնի հետևյալ հանգուցային կետերի վրա.
ա) բացահայտիչը բացահայտյալին համաձայնում է թվով, հոլովով (նաև հոդառությամբ).
1 Ընկերս՝ Արտավազդը, վաղը մեկնելու է Կիև: