Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/58

Այս էջը հաստատված է

1969 թվականի հոկտեմբերի 8–ին, մեր դպրոցում կազմակերպեցինք երեկույթ։ Ավարայրի ճակատամարտի օրը՝ 451 թվականի մասին 26–ին, հերոսաբար նահատակվեցին առյուծասիրտ հայ քաջերից շատերը։

Տարակույս չկա, որ այս կարևոր կետերին լուրջ ուշադրություն դարձնելուց և համապատասխան վարժություններ ու քարտային աշխատանք կատարելուց հետո աշակերտները գոնե բավարար չափով կյուրացնեն բացահայտիչ–բացահայտյալն իր տեսակներով, մանավանդ նրա կետադրությունը։

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐ

Գոյականը՝ ուղիղ խնդիր

Մեծանուն հայագետ Մ․ Աբեղյանը, որ ձևաբանության հարցեր քննելիս չափազանց շատ ուշադրություն էր դարձնում նաև շարահյուսական խնդիրներին, իր «խնդիր կարող են լինել միայն գոյականները, որովհետև խնդիրը ցույց է տալիս առարկա։ ՈՒրիշ տեսակի բառերը խնդիր կարող են լինել միայն այն ժամանակ, երբ գոյականաբար են գործածվում[1]։

Ավելացնենք, որ գոյականն Աբեղյանն ըմբռնում էր լայն առումով՝ այդ խոսքի մասի մեջ մտցնելով, իր տերմինաբանությամբ ասած, «անունը, բայանունը, գերանունը», այսինքն՝ բոլոր այն բառերը, որոնք առարկա են ցույց տալիս և հոլովվում (համապատասխան դերանուններ, անորոշ դերբայ և այլն)։

Մ․ Աբեղյանի քերականական կառույցի՝ համակարգի մեջ դա խոցելի չէ։ Այլ են, սակայն, այդի ըմբռնմամբ խոսքի մասերի ու նախ․ անդամի ըմբուռները։ Մի կողմ թողած այս հարցերի քննությունը՝ այստեղ միայն նշենք, որ խնդիրներն իսկապե՛ս առայկայացույց բառեր են կամ որպես այդպիսին կիրառվողները։ Այլ հարց է, սակայն, որ նախադասության այդ անդամները ձևավորության մեջ ունեն խոսքիմասային զանազան դրսևորումներ։ Ինչ մնում է ուղիղ խնդրին, ապա նա քերականորեն

  1. Տե՛ս նշվ. աշխ., էջ 374