համապատասխան թերթից) դուրս գրել ուղիղ խնդիրներն իրենց լրացյալների հետ (բայ+ուղիղ խնդիր):
բ) Դուրս գրել անձնանիշ ուղիղ խնդիրներն իրենց լրացյալների հետ և դրանցով կազմել նոր ինքնուրույն նախադասություններ:
գ) Դուրս գրել իրանիշ ուղիղ խնդիրներն իրենց լրացյալների հետ և դրանցով կազմել ինքնուրույն նախադասություններ:
դ) Կազմել նախադասություններ (5-6), որտեղ կիրառված լինեն ուղիղ խնդիրներ. բացատրել դրանց արտահայտությունները:
ե) Գրել «ուղղականաձև», «սեռականաձև» և «տրականաձև» ուղիղ խնդիրներ` դրանք գործածելով համապատասխան նախադասություններում:
զ) Աղյուսակ կազմել` ցույց տալով ուղիղ խնդիրների դրսևորումները. բացատրել դրանց քերականական ու իմաստային տարբերությունները:
ը) Այսինչ տեքստում գտնել ուղիղ խնդիրները, և համապատասխան նախադասություններն այնպես ձևափոխել, որ ուղիղ խնդիրները փոխակերպվեն ներգործող անուղղակի խնդիրների:
թ) Հետևյալ բառերը (գոյական, դերանուն, դերբայ, գոյականաբար գործածվող բառ) գործածել որպես ուղիղ խնդիր:
ժա) Բերել ներգործական սեռի բայերի օրինակներ. գործածել դրանք իրենց ուղիղ խնդիրների հետ, ապա այդ բառերը փոխել կրավորական կառուցվածքի համապատասխան խնդիրներով և բացատրել տաբերությունները:
ժբ) Կրավորական սեռի 10 բայ այնպես փոփոխել, որ «դառնան» ներգործական, ապա դրանք գործածել նախադասություններում՝ իրենց համապատասխան խնդիրների հետ:
Ուսուցիչը, պարզ է, կարող է կատարել տալ նաև այլևայլ