Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/67

Այս էջը հաստատված է

բ) նման է սեռականին, երբ իրը գործածված է անորոշ առումով.

գ) նման է հայցականին, երբ անձ է՝ գործածված որոշյալ առումով.

դ) նման է թե՛ սեռականին, թե՛ հայցականին, երբ անձ է՝ գործածված անորոշ առումով:

Պարզ է՝ տրականը զանազանվում է այդ հոլովներից իր շարահյուսական կիրառություններով:

Հանգման անուղղակի խնդրի ուսուցման հաջորդ փուլում ուսուցիչը հանգամանորեն խոսում է կապերով ձևավորված այդ խնդրի մասին՝ նախապես վերլուծելով համապատասխան բնակտորը.

«Էքսկուրսիա գնացող աշակերտները մոտեցան դպրոցին: Նրանցից ոմանք մկ հայացք գցեցին մեզ վրա, ապա սկսեցին փսփսալա: Նրանք մեքենա նստեցին, որն ուղղություն վերցրեց դեպի հանդիպակաց բարձրունքը: Ոմանք դժգոհ էին. նրանց կշտամբանքն ուղղված էր որոշ ընկերների դեմ: Պարզվեց, որ Արայիկն ու Հովիկը խոստացել էին մասնակցել էքսուրսիային, բայց չէին եկել: Ասյան ու Մարիամը նրանց հասցեին լավ չէին արտահայտվում, և այդ դժգոհությունը հիմք ուներ: Ամեն ինչ մոռացվեց, երբ այդ աղջիկներին մյուս տղաները նվիրեցին թարմ մեխակներ, նույնիսկ նրանց պատվին արտասանեցին գողտրիկ մի բանաստեղծություն, ու ամեն ինչ մոռացած՝ բոլորն էլ սկսեցին ուրախ երգել…»:

Մեկ անգամ ևս պարզաբանելով հանգաման անուղղակի խնդրի էությունը՝ ուսուցիչը պահանջում է նախ՝ գտնել այդ նախադասությունների բայ-ստորոգյալները, ասել նրանց արտահայտած բառիմաստները, ապա՝ հանգման խնդիրները: Պարզվում է, որ այդ խնդիրը կարող է ձևավորվել նաև կապերով (կապական բառերով) մեզ վրա, ընկերների դեմ, նրանց հասցեին, աղջիկների պատվին և այլն: Պարզվում է նաև, որ միևնույն պաշտոնի շարահյուսական միավորը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Բերվում են նաև այլ օրինակներ, կատարվում դասարանական ու տնային աշխատանքներ, որոնք կարող է լինել բազմաբնույթ: Այսպես.

1. Կատարել դասագրքի համապատասխան վարժությունը:

2. Որևէ գրքից (թերթից) դուրս գրել հանգման անուղղակի խնդիրները իրենց լրացյալ բայերի հետ: